Կարող է մեր կողքին ապրող հարևանների տանը երեխա սպանվել, և մենք անտարբեր մնանք․ Արման Ղարիբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor TV-ն երեխայի նկատմամբ կիրառած բռնության այսօր տարածված դեպքի, կանանց նկատմամբ բռնության, երեխայի լավագույն շահի մասին զրուցել է գենդերային հիմնահարցերով փորձագետ Արման Ղարիբյանի հետ։

-Պարո՛ն Ղարիբյան, այսօր առավոտից մեր հասարակությունը ցնցված է երեխայի նկատմամբ բռնության տեսանյութերից, տեղեկություններից, չնայած նրան, որ համապատասխան մարմինները տեղյակ են դեպքից, աշխատանքներ են տարվել ընտանիքի հետ, այնուամենայնիվ, երեխաները շարունակել են մնալ բռնարար ընտանիքում։ Որքանո՞վ է այս ամենը տեղավորվում ընտանեկան բռնության շղթայում և որտե՞ղ է բացը։

-Միանշանակ, ուղիղ ընտանեկան բռնության մասին է խոսքը, տվյալ դեպքում երեխայի նկատմամբ, և բացը շատ տարբեր տեղերում կարող ենք գտնել։ Բայց մինչ այդ՝ ուզում եմ հիշեցնել, որ սա առաջին դեպքը չէ, որ ցնցել է մեր հանրությանը, ընդամենը երեք տարի առաջ՝ 2020 թվականին, Խաշթառակ համայնքում պապը ծեծել էր 6-ամյա թոռնիկին, և նա մահացավ հիվանդանոցում։ Հասարակությունը նույնպես ցնցվեց, սկսեցին պահանջել պետությունից, որպեսզի քայլեր ձեռնարկի, պետությունը ցույց տվեց, որ հետաքրքրված է խնդրով ու կլուծի, բայց համակարգային որևէ լուծում, ըստ էության, մենք չունեցանք։ Եվ ես վստահ եմ, որ այս դեպքն էլ, այդ առումով, ցավոք, չի տարբերվելու։ Ամենաշատը, որ կանեն, արդեն տեղեկություն կա՝ այդ կնոջը հրավիրել են ոստիկանություն, հավանաբար, կկալանավորեն, կենթարկեն քրեական պատասխանատվության, բայց սա կլինի մեկ դեպք, որը, անշուշտ, կարևոր է հանրային մասով, որ պատիժ լինի, բայց համակարգային լուծման սա չի բերելու։

Ցավոք, այսօրվա տեսանյութերի կիզակետում հայտնված երեխան միակը չէ, որն իր ընտանիքում բռնության է ենթարկվում, և պետությունն արդեն տասնամյակներ շարունակ չի կատարում իր պարտավորությունը և չի պաշտպանում իր քաղաքացիներին։

Տիպիկ ընտանեկան բռնություն է, և բացերը պետական համակարգի բոլոր օղակների աշխատանքում են՝ սկսած կրթությունից, մշակույթից, սոցիալական ծառայություններից։ Համայնքներում հանձնաժողովները և խորհուրդները, որ կան, թերացել են իրենց աշխատանքներում մշտապես։ Մենք ասում ենք պետությանը, որ այսպիսի խնդիր կա, ռեսուրսներ են պետք, գումար է պետք, պետությունն ասում է՝ գումար չկա։

-Ի՞նչ կարելի է անել այս պահից սկսած, ի՞նչ դեր կարող է ունենալ արդարադատությունն այս բացասական պատկերը շտկելու գործում, և որքանո՞վ է Հայաստանի գործող օրենսդրությունը նպաստում ընտանեկան բռնությունների դեպքերի նվազմանը։

-Օրենսդրությունը թերություններ ունի, անշուշտ։ Իմ կարծիքով՝ ամենամեծ թերությունն այն է, որ ընտանեկան բռնության գործերով մարդուն կարող են պարզապես տուգանք նշանակել, սակայն ընտանեկան բռնության գործերը պետք է սկզբունքորեն լինեն միայն ազատազրկման հետ կապված դատավճիռներով, քանի որ, նախ և առաջ, կինը և երեխաներն իրենց պաշտպանված են զգում, երբ բռնարարը մեկուսացված է լինում և չի կարող ֆիզիկապես նրանց մոտենալ։ Սա հաղորդագրություն է բոլոր բռնարարներին, որ ծեծելու ելքը միանշանակ ազատազրկման մեջ հայտնվելն է։

Կան հանգամանքներ, որոնց դատարանները պետք է ուշադրություն դարձնեն, հնարավորինս արագացված քննեն։ Մեզ պետք են մասնագիտացված դատարաններ, դատավորներ, որ միայն բռնության գործերով կզբաղվեն, և նրանց չեն տա հարյուրավոր այլ գործեր, որ այս գործերը քննեն մյուսների հետ համատեղ՝ երեք-չորս տարի շարունակ, որի ընթացքում բռնության կրկնությունները շատ հավանական են։

-Կրկին այսօրվա դեպքի համատեքստում, ի՞նչ կարելի է փոխել հասարակության հարաբերություններում, այսօր տեսանյութը չտարածելու հորդորներն ապարդյուն էին, խոսվում էին ուսուցիչների, հարևանների մասին, ովքեր դեպքի մասին քաջատեղյակ էին, գիտեին՝ ընտանիքում ինչ մթնոլորտ է տիրում, բայց, այնուամենայնիվ, ոչ մի քայլ չի ձեռնարկվել իրավիճակը շտկելու համար։ Ի՞նչ պետք է անել, որ հասարակությունը չխրախուսի բռնությունների տարածմանը և չհանդուրժի այն։

-Ցավոք, տեսանյութը տարածվել է երեխաների դեմքերը բաց, և մեր անզգուշությունից է, չվնասելու սկզբունքը չհարգելու հետևանք է, որովհետև, առաջին հերթին, եթե դու սրտացավ ես՝ ուզում ես այդ բռնարարը պատժվի, չպիտի երեխային վնասես և նրա դեմքը հանրայնացնես, մանավանդ, եթե տեսանյութում կադրեր են, որտեղ նա ստորացվում է, այդ երեխան շարունակելու է այս հասարակությունում ապրել, հաճախել դպրոց և այլ հաստատություններ, այլ միջավայրեր, և նրա համար դժվար է լինելու, մենք երեխային օգնելով, այսպես թե այնպես, վնասել ենք նրան։

Մեր փորձից մի դեպք է եղել, որ հարևաններն արձագանքել են Երևանի Կենտրոն համայնքում, ահանզանգել ենք Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժին, այց է կատարվել բնակարան, տան դուռը բացողն ասել է՝ նման բան չկա։ Ոստիկանությունը ոչ մի միտում չունի՝ ներս մտնելու, երեխայի  հետ առաձին խոսելու։ Մեր հասարակությունում կա երկու տեսակ խնդիր, մեկը՝ շատ զրոյին մոտ վստահություն իրավապահ համակարգի նկատմամբ, երկրորդ՝ իրավապահներն իրենք էլ ակտիվ չեն գործում և իրենց օրինակով չեն փորձում փոխել վերաբերմունքը։ Տարածված մի միտք կա՝ իրավապահներին դիմելն այդքան լավ արարք չի համարվում, այս բոլորի համակցությամբ կարող է մեր կողքին ապրող հարևանների տանը երեխա սպանվել, և մենք անտարբեր մնանք, սա է մեր ցավալի իրականությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Դվոյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: