ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է միջադեպը հերքող գրառումը

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

X սոցիալական կայքի՝ ԵՄ դիտորդական առաքելության պաշտոնական էջից հեռացվել է գրառումը, որում հերքել էին ԵՄ դիտորդների ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Շատ չանցած X սոցիալական կայքի՝ ԵՄ դիտորդական առաքելության պաշտոնական էջում հաղորդագրություն էր տարածվել․ ԵՄ առաքելությունը հերքել էր տարածված տեղեկությունը՝ նշելով, որ ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել։ Դրան հաջորդել էր ոազմական ուղղվածության տելեգրամյան ալիքներում տեսանյութի տարածումը, որում ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակ բացել իրենց մեքենայի ուղղությամբ։

«Հիմա մենք այստեղ ենք, և դուք տեսնում եք բլուրը․ դա ադրբեջանական այն դիրքն է, որտեղից կրակեցին մեզ, մեր մեքենաների վրա։ Հիմա մենք այստեղ ենք` խրամատներում, սպասում ենք հաջորդ տեղեկությանը, թե երբ կարող ենք շարժվել հետ՝ դեպի մեր մեքենաները ու լքել դիրքը»,- պատմում է դիտորդը։
Դրանից հետո ԵՄ դիտորդական առաքելության պաշտոնական էջում նոր  ճշգրտում-հաղորդագրություն էր տարածվել։ «Մենք հաստատում ենք, որ ԵՄ առաքելության պարեկը ներկա է եղել մեր պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին։ Առաքելության անդամներից որևէ մեկը չի տուժել»,- ասված է X սոցիալական կայքի՝  առաքելության էջում։

Հիշեցնենք՝ դեռ երեկ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին անսովոր ռազմական տեղաշարժ և կուտակումներ չկան, հատկապես՝ Լաչինի միջանցքի մոտ։ «ԵՄ առաքելությունը հայ ադրբեջանական սահմանի երկայնքով ամենօրյա ռեժիմով իր 4 բազաներից իրականացնում է անվտանգային և ռազմական իրավիճակի մշտադիտարկում։ Տեղերից ստացած տեղեկության հիման վրա մենք չենք տեսնում, որ կա անսովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում, հատկապես` Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Մենք շարունակում ենք տարածքների մշտադիտարկումը»,- ասված է գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը, իբր, «սահմանին մեծ քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում»: