«Սուրմալու»-ի ողբերգությունից մեկ տարի անց․ ի՞նչ է անում պետությունը մարդկանց կյանքերը փրկելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը և հուժկու պայթյունը 16 մարդու կյանք խլեցին, մեկ հոգի մինչ օրս անհետ կորած է համարվում։ «Սուրմալու»-ի ողբերգական դեպքից մեկ տարի անց պատասխանատվության ենթարկվածներ դեռ չկան։

Այսօրինակ դժբախտ պատահարները հաջորդում են մեկը մյուսին, որոնք մարդկային բազմաթիվ կյանքեր են խլում, իսկ պատասխանատու պաշտոնյաները, որոնք պետք է վերահսկեն անվտանգության կանոնների պահպանումը և կանխարգելեն դժբախտ պատահարները, շարունակում են պաշտոնավարել` առանց պատասխանատվության ենթարկվելու։

Ողբերգությունից մեկ տարի անց էլ «Սուրմալու» տոնավաճառում առևտրականներ կան։ Հրդեհված շինության տարածքում այժմ էլ հագուստներ ու այլ իրեր են վաճառվում, սակայն քարե շինության փոխարեն այնտեղ վրանային տաղավարներ են։ Չնայած առևտրականները շարունակում են իրենց գործունեությունը, բայց մտահոգված են, որ մեկ տարի անց մեղավորները դեռևս բացահայտված չեն։

Պայթյունից փրկվածներն ու անցորդներն այսօր հարգանքի տուրք էին մատուցում զոհերի հիշատակին։ Տոնավաճառի մուտքի մոտ ծաղկեպսակներ, խաղալիքներ էին տեղադրվել․ 16 զոհերի թվում կային երեխաներ և հղի կին։

Պաշտոնական միակ վարկածն առայսօր շենքում պահվող մեծ քանակի հրավտանգ նյութերի պայթյունն է։ Թե ինչու են հրավառ նյութերը պահվել Երևանի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնում և ինչու չեն վերացվել արձանագրված խախտումները, պարզաբանումներ չկան։

Մինչ «Սուրմալու»-ի աշխատակիցները, զոհերի հարազատները և մյուս տուժողները տեղի ունեցածի վերաբերյալ բացահատումների են սպասում, ՀՀ իրավապահ համակարգը՝ Գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն, Factor TV-ի հարցումներին ի պատասխան՝ իրարամերժ տեղեկություններ են հայտնում։ Ըստ ԱԱԾ-ի՝ «Սուրմալու»-ի պայթյունից տուժող է ճանաչվել շուրջ 150 անձ, իսկ ըստ Գլխավոր Դատախազության՝ ոչ թե 150, այլ շուրջ 200 անձ:

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ քրեական հետապնդման է ենթարկվել երեք անձ, իսկ «Սուրմալու»-ի՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Իրինա Մադաթովայի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Կառույցից հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է: Այս պահին գործով որևէ մեկն ազատազրկված չէ։

Մինչ պայթյունը առևտրի կենտրոնում տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների շուրջ 5 տասնյակ խախտումներ էին հայտնաբերվել։ Իսկ օգոստոսի 14-ի ողբերգական պայթյունից հետո ստուգումների արդյունքում առևտրի կենտրոնում 66 խախտում էր հայտնաբերվել։ Այս առումով էլ պատասխանատուները չպարզաբանեցին, թե ինչու մինչ պայթյունը բացահայտված խախտումները չեն վերացվել։

«Սուրմալու»-ի ողբերգական դեպքից վեց ամիս անց մեկ այլ ահասարսուռ դեպք տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Դեպքին հաջորդեց զինվորականնների պաշտոնակությունն ու ազատազրկումը, քաղաքական պատասխանատուներ կրկին չեղան, թե ինչու էին զինվորները ծառայում ոչ համապատասխան կառույցում և ինչու էր այն զրկված տարրական կենսապայմաններից։

Գործող իշխանությունները դեռ հինգ տարի առաջ քաղաքացուն հռչակել էին բարձրագույն արժեք, սակայն այս երկու օրինակները, ըստ էության, հակառակի մասին են վկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան