Ժողովրդավարության «խաչակիրը». ամերիկյան Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանի մասին

Լուրեր

13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
Բոլորը

Ամերիկյան հայտնի Time ամսագիրը, որ ամեն տարի հրապարակում է համաշխարհային առաջնորդների վարկանիշը, պատմել է ժողովրդավարության մերօրյա չորս «խաչակիրների» մասին:

Ամսագիրը որպես  ժողովրդավարական ճակատի առաջնորդ է համարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը իշխանության է եկել 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, «թավշյա հեղափոխության» արդյունքում:

«Սերը իմ ժողովրդի հանդեպ ստիպեց ինձ հեռանալ խորհրդարանական խմբակցության ղեկավարի հարմարավետ իմ գրասենյակից ու  20 օր անցկացնել անտառներում, փողոցներում, վրաններում՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարման դեմ: Ես անձնական մոտիվացիա չունեի: Ես ուզում էի ազատություն ու երջանկություն նվաճել իմ երկրի ու ժողովրդի համար: Ես ասացի, եթե հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս գան փողոց ու ես իշխանափոխություն չիրականացնեմ, ապա ես Հայաստանում այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի: Պայքարի առաջին իսկ օրվանից մենք ասում էինք, որ մենք բռնություն չենք իրականացնելու որևէ մեկի նկատմամբ, եթե անգամ հանդիպենք բրուտալ դիմադրության: Ամբիոնից ես հայտարարեցի, որ մենք առաջնորդվելու ենք աստվածաշնչյան պատգամով՝ «երբ աջ այտիդ հարվածեն, ձախն էլ դեմ տուր նրան»: Մենք գիտեինք, որ չէինք նահանջելու:

Ի վերջո, ժողովուրդը հաղթանակեց, և ես վստահեցնում եմ, որ կպահեմ ժողովրդի հաղթանակը: Համոզված եմ, որ մենք առաջ ենք շարժվելու ժողովրդավարության կառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական ​​համակարգի ստեղծման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու տնտեսական մրցակցության պաշտպանության գործում: Մեզ համար ժողովրդավարությունը տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքականության կողմնորոշման բաղադրիչ չէ, այլ արժեքների և համոզմունքների արտացոլում: Ես կարծում եմ, որ Հայաստանը կլինի աշխարհի ամենաուժեղ ժողովրդավար երկրներից մեկը», – ասել է Նիկոլ Փաշինյանը ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում:

Time-ի վարկածով ժամանակակից աշխարհում ժողովրդավարության «Խաչակիրներ» են նաև Տոգոյի իրավապաշտպան Ֆարիդա Նաբուրեման, որը երկար տարիներ պայքարում է  Տոգոյում բռնապետության դեմ, Նիկարագուայի ակտիվիստ Հենրիետա Մարտինեսը, որը դեմ է հանդես գալիս  Դանիել Օրտեգայի ռեժիմին և Թունիսում «Ազգային երկխոսություն քառյակի» անդամ, 2015 թ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու Ուիդեդ Բուշամուին: