Մեր մարտունակությունը պետք է բարձրացնենք. ՊՆ նորանշանակ փոխնախարար Հրաչյա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Պաշտպանության նախարարն ու փոխնախարարները, համաձայն ՀՀ օրենսդրության, պարտադիր չէ, որ զինվորական լինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության նորանշանակ փոխնախարար, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Զինվորականներն անում են իրենց աշխատանքը, մենք անում ենք մեր աշխատանքը։ Ունենք զինուժ, ունենք գլխավոր շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են այն գործառույթներով, որով որ զբաղվում են, համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում մեր բանակում»,- նշեց Սարգսյանը։

Թե պաշտպանության նախարարությունում կոնկրետ որ ոլորտն է ինքը համակարգելու, առայժմ փոխնախարարը ցանկացավ չնշել։ Շեշտեց` աշխատանքը բացարձակ խորթ չէ իր համար, քանի որ կառավարման հմտություններ է պահանջում։

Թե ինչ խնդիրներով, գործընթացներով է հիմա զբաղվում, ևս չցանկացավ նշել` շեշտելով` պետք չէ խոսել այն մասին, որը կարող է մեր հակառակորդի համար արժեքավոր տեղեկատվություն պարունակել։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն նշանակել են, որ Սուրեն Պապիկյանին վերահսկի, Սարգսյանն արձագանքեց․ «Լա՜վ էլի»։

«Մենք պետք է մեր մարտունակությունն ու գործընթացների արդյունավետությունը բարձրացնենք, որ կարողանանք մեր նպատակներին հասնել»,- ընդգծեց պաշտպանության նախարարի տեղակալը։

Հիշեցնենք՝ Հրաչյա Սարգսյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվել օգոստոսի 3-ին։ Մինչ այդ նա վարչապետի խորհրդականն էր, ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։