Փաշինյանը՝ Արցախում հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել: Այս մասին կառավարության օգոստոսի 11-ի նիստի մեկնարկին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ:

«Այսինքն՝ ԼՂ-ում գործող խանութները, դեղատները 2022 թ. դեկտեմբերից իրենց վաճառքի տեղական ու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել»,- ասաց վարչապետը, ապա հիշեցրեց, որ սույն թվականի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի ու դեղորայքի մատակարարումները, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:

Վարչապետը անդրադարձավ նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցելու՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությանը:

«Աշխատանքային խումբը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել, և դեպի ԼՂ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ:

Ուզում եմ հիշեցնել, որ այդ 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է. ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա, ընդհանուր առմամբ՝ 361 տոննա:

Բեռի այս պարունակությունը հավաստվել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին, և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կոռնիձորում՝ արդեն 16 օր կայանված բեռնատարների զննմամբ:

Հետագայում հումանիտար շարասյանը միացել է ևս 2 բեռնատար՝ 9 տոննա քաղցրեղեն, մասնավորապես՝ 33 անուն կոնֆետներ և թխվածքաբլիթ արտադրող ընկերության կողմից և 1 բեռնատար՝ 1 կցորդիչով, 25 տոննա մակարոնեղենով՝ Փարիզի քաղաքապետի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս, Օվեր-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա և Լուարի երկիր երկրամասերի վարչական ղեկավարների անունից»,- ասաց նա:

Վարչապետը նաև ընդգծեց. «Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չի տրվում ոչ մի բացատրություն»: