Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա որևէ հանգամանքում, երկրի կառավարումը կանցնի ընդդիմությանը․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Արցախում և Արցախի շուրջ իրադարձությունների մասին Factor TV-ն զրուցել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ

–Պարո՛ն Աբրահամյան, այս ընթացքում կարևոր իրադարձություններից մեկը Դավիթ Իշխանյանի ընտրությունն է Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնում, ընդ որում՝ երեք հոգանոց խմբակցությունից։ Ձեր մեկնաբանությունը։

-Շատ կարևոր է հասկանալ, որ Դաշնակցությունն ու ևս երկու ուժ հուշագրով միմյանց հետ համագործակցությամբ կապված են, և ես չէի համարի, որ սա ուղղակի ընտրություն է եղել երեք հոգանոց Դաշնակցություն խմբակցությունից։ Սա, ըստ էության, ընդդիմության երեք ուժերի թեկնածուի ընտրությունն էր։

Երկրորդ՝ ակնհայտ է, որ այսօր ստեղծված իրավիճակը, հատկապես Հայաստանի ինքնաօտարումը Արցախի հետ կապված հարցերից, ենթադրում է Արցախում գործող բոլոր կառույցների, հատկապես՝ խորհրդարանի առավելագույն ակտիվացմանը։ Ես կարծում եմ՝ խորհրդարանում առանձնապես մեծ ընտրություն էլ չի եղել։

–Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոշտ քննադատում է Հայաստանի ընդդիմությանը, բայց Հայաստանի ընդդիմության արցախյան թևից ընտրվում է Արցախի խորհրդարանի նախագահ։

-Այդքան համաձայն չեմ, որ Արայիկ Հարությունյանը կոշտ քննադատում է Հայաստանի ընդդիմությանը։ Թեև նրա խոսքում նկատելի է, որ հայաստանյան իշխանությանն ուղղվող հորդորների համատեքստում փորձում է որոշաի հավասարակշռություն պահպանել և որոշակի ոչ առաջնային թեմաների շուրջ նաև հայաստանյան ընդդիմության ուղղված որոշակի անուղղակի ձևակերպումներ է հնչեցնում, ինչն անթույլատրելի է և կատարյալ հիմարություն է, հատկապես՝ այս իրավիճակում։ Բայց իրավիճակն այնպիսին է, որ երկրի ներսում՝ Արցախում, փաստացի Արայիկ Հարությունյանը վերահսկողությունը կորցնելու բավականին մեծ ռիսկ է տեսնում և փորձում է, ընդդիմությանը երկրի երկրորդ պաշտոնը փոխանցելով, որոշակի բալանսը պահպանել։

Տեսեք՝ Արցախի Սահմանադրությամբ երկրի նախագահի հրաժարականի կամ այլ պայմաններում այդ պաշտոնին չլինելու պարագայում լիազորություններն անցնում են խորհրդարանի նախագահին։ Այսինքն՝ ստեղծված է մի իրավիճակ, որ եթե լինի որոշում կամ հանգամանք ու այնպես դասավորվի, որ Արցախի նախագահը հրաժարական տա, ապա երկրի կառավարումն անցնելու է ընդդիմությանը։

Սա մի կողմից այդ որոշման օգտին խոսող հանգամանք է։ Երկրորդ՝ սա ավելի լիարժեք կլինի այն դեպքում, երբ քաղաքական վերադասավորումները շարունակվեն, և այս համատեքստում հնարավոր լինի իշխանության վերաբաշխում կատարել և այսօրվա գործող իշխանության լիազորությունները փոխանցել նաև այնպիսի դերակատարների (դրանք կարող են չլինել Արցախի խորհրդարանից), որը հնարավորություն կտա երկրում ստեղծված իրավիճակում հնարավորինս արդյունավետ գործիքակազմ մտածել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան