Օպերային թատրոնում առանձին մեխանիզմի մասին խոսք լինել չի կարող․ Օրբելյանը հակադարձել է դիրիժորին

Լուրեր

13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
Բոլորը
 Factor.am-ը օրեր առաջ հրապարակել էր «Անկազմակերպ վիճակ և առանց հստակ գրաֆիկի աշխատանք օպերային թատրոնում․ ինչո՞ւ Օրբելյանը ականջալուր չի լինում դիրիժորի ահազանգին» վերնագրով նյութ, որի շրջանակում ներկայացրել էր թատրոնի դիրիժոր Զավեն Վարդանյանի մտահոգությունները։
 
Դրանց շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Factor.am-ը դիմել էր Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Մեր հարցերին պատասխանել է թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Նրա պատասխանում նախ նշվում է, որ թատրոնի աշխատողների աշխատանքային գրաֆիկները սահմանված են թատրոնի տնօրենի 2011 թվականի ապրիլի 20-ի թիվ 78 հրամանով հաստատված «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակեպության ներքին կարգապահական կանոններով։
 
Բացի այդ՝ թատրոնի աշխատողների աշխատաժամանակը կանոնակարգվում է նաև նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերով ու առանձին աշխատանքային գրաֆիկներով՝ նվագախմբի, մեներգիչների, երգչախմբի և բալետի համար։ «Թատրոնն այժմ աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, այս տարի տեղի է ունենալու 5 ներկայացման առաջնախաղ, 3 հյուրախաղ արտերկրում՝ 8 օպերային և բալետային ներկայացումներով։ Թատրոնի գեղարվեստական գործընթացի պլանավորման, կոորդինացման կամ վերահսկման գործառույթների իրականացման համար թատրոնում կան համապատասխան աշխատակիցներ»,-ասված է պատասխանում։
 
Մեզ հետ զրույցում Զավեն Վարդանյանը պնդել էր, որ թատրոնն ապահովված չէ բավարար երաժշտական գործիքներով։ Նրա խոսքով՝ հստակ պակաս կա կոնտրաբասների մասով, որոնք հավաքված են «դեսից-դենից»։
 
Կոնստանտին Օրբելյանը սրան ի պատասխան նշել է․«Թատրոնն ունի համապատասխան երաժշտական գործիքներ։ Դրանց որոշ մասը, ինչպես և Հայաստանի բոլոր նվագախմբերում, չունի բարձր որակ։ Սակայն ցանկանում ենք հայտնել, որ թատրոնն իր գործունեությունը հիմնականում իրականացնում է պետական բյուջեից տրվող սուբսիդիայի հաշվին, որով չեն նախատեսվում երաժշտական գործիքներ ձեռքբերելու համար միջոցներ։
 
Աշխատանքներ են տարվում հովանավորների միջոցով որակյալ գործիքներ ձեռք բերելու ուղղությամբ»։
 
Ինչ վերաբերում է դիրիժորի այն մտահոգությանը, որ բավարար չափով համալրված չէ նվագախմբի և երգչախմբի կազմը, պարոն Օրբելյանն արձագանքել է․
 
«Թատրոնում աշխատում են ներկայացումները պատշաճ որակով ցուցադրելու համար անհրաժեշտ կազմեր և կարող ենք նշել, որ մինչ օրս թատրոնի նվագախումբն ու երգչախումբը լիովին կատարել են իրենց վրա դրված պարտականությունները և ցուցաբերել են բարձր կատարողական որակ»։
 
Դիրիժորն Օրբելյանին առաջարկել է ստեղծել գեղարվեստական աշխատանքի պլանավորման, կոորդինացման և վերահսկման բաժին։ Նրա պատկերացմամբ՝ կառավարման խորհուրդն իր որոշումների մասին կարող էր տեղեկացնել հենց կոորդինացման բաժնին։ Factor.am-ը հարցրել էր՝ արդյոք կա՞ նման մեխանիզմի կիրառման կարիք։
 
Գեղարվեստական ղեկավարը, սակայն, շեշտել է, որ թատրոնի կանոնադրության 40-րդ կետի համաձայն թատրոնն ունի ութ անձից բաղկացած խորհուրդ, որի կազմը հաստատում է ՀՀ մշակույթի նախարարը։ «Կառավարման խորհրդի լիազորությունները սահմանված են թատրոնի կանոնադրությամբ, խորհուրդն իրականացնում է թատրոնի ընդհանուր կառավարումը և նշյալ կոորդինացման բաժնի հետ հարաբերությունները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին մյուս ստորաբաժանումների հետ, և առանձին մեխանիզմի մասին խոսք լինել չի կարող»,-նշել է նա։
 
Աննա Բաբաջանյան