Անկազմակերպ վիճակ և առանց հստակ գրաֆիկի աշխատանք օպերային թատրոնում․ ինչո՞ւ Օրբելյանը ականջալուր չի լինում դիրիժորի ահազանգին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում չկա աշխատանքային հստակ գրաֆիկ, առկա է անկազմակերպ վիճակ, չկան աշխատանքի մշակման մեխանիզմներ․ արդյունքում թատրոնում տիրում է քաոսային և նյարդային մթնոլորտ․ այս մասին Factor.am-ին ահազանգում է թատրոնի դիրիժոր Զավեն Վարդանյանը։

Դիրիժորի խոսքով՝ թեև թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պարբերաբար հրավիրում է արտասահմանցի ռեժիսորների, դիրիժորների և վոկալի մասնագետների՝ համագործակցության համար, դրա պտուղներն իրենք այդպես էլ չեն քաղում։

Դիրիժորն Օրբելյանին առաջարկել է ստեղծել գեղարվեստական աշխատանքի պլանավորման, կոորդինացման և վերահսկման բաժին։ Նրա խոսքով՝ Օրբելյանը հավանություն է տվել այդ մտքին, սակայն այն մինչ օրս կյանքի չի կոչվել։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ Օրբելյանի՝ երկրից պարբերաբար բացակայելու հանգամանքը թատրոնի գործունեության վրա բացասաբար չի անդրադառնա, եթե այն ղեկավարվի հստակ մշակված ծրագրով։

Դիրիժորը նաև պնդում է, որ թատրոնն ապահովված չէ բավարար գործիքներով, օրինակ՝ հստակ պակաս կա կոնտրաբասների մասով, որոնք, նրա խոսքով, հավաքված են դեսից-դենից։ Բավարար չափով համալրված չէ նվագախմբի և երգչախմբի կազմը։ Պարոն Վարդանյանը շեշտում է՝ ովքեր խոսում են թատրոնի խնդիրների մասին, այլևս չեն կարողանում կառույց մուտք գործել․ նրանց առջև դռները փակվում են։ Որպեսզի ստեղծված վիճակից թատրոնը դուրս գա, ըստ դիրիժորի, հարկավոր է ստեղծել կառավարման խորհուրդ, որի անդամ կարող է լինել նաև Օրբելյանը։

Նա մտահոգություն է հայտնում այն առնչությամբ, որ դաշտը հավասարակշռված չէ, կարող ուժերը չեն համագործակցում օպերային թատրոնի հետ։ Իսկ հավասարակշռողի դերում պետք է լինի նաև մշակույթի նախարարությունը։

Դիրիժորի հայտնած մտահոգությունների շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Factor.am-ը դիմել է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին։ Պատասխանը կներկայացնենք ավելի ուշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան