Պատերազմը կանգնեցնելու իրական հնարավորությունը երրորդ երկրի տեղակայումն էր. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Մարդկանց թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն պետք է դասեր քաղել ու օր ու գիշեր աշխատել»: Այս մասին 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի իր եզրափակիչ խոսքում նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը

«Ես գիտեմ, որ որդի կորցրած ծնողին ոչինչ սփոփել չի կարող: Բայց գիտեմ նաեւ, որ այն զինվորներն ու սպաները, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, արժանի են նրան, որ իրենց անունները ոսկե տառերով գրվեն մեր ազգի պատմության մեջ: Շատ հաճախ նրանք անում էին անհնարինը՝ որովհետեւ գիտեին, թե ինչ բան է հայրենիքը:

Շատերը մեր հասարակությունում չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչեւ 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չէին պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք:

Այսօր էլ կարծում եմ, որ մեր հասարակությունը 1994 թվականի հաղթանակի կարեւորությունը չգիտակցեց եւ չգնահատեց այնպես, ինչպես որ պետք էր: Եվ գոնե հիմա՝ խոնարհվելով 2020 թվականին եւ դրանից հետո զոհված մեր եղբայրների շիրիմների առջեւ, մենք պետք է հարգենք նրանց արածը:
Պատերազմից հետո առիթ եմ ունեցել ասելու, որ մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Մարդկանց թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն պետք է դասեր քաղել ու օր ու գիշեր աշխատել:

Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի, իսկ «ամեն ինչ ավարտված է» ոճով ելույթներն անարգում են նրանց հիշատակը: Նրանք իրենց կյանքը տվել են, որպեսզի մենք այսօր ջանքեր գործադրենք, վերլուծենք սխալները ու գտնենք արժանապատիվ կյանքին վերադառնալու ճանապարհը: Նրանք իրենց կյանքը չեն տվել նրա համար, որ մենք բարձր ամբիոններից ելույթներ լսենք այն մասին, որ ամեն ինչ վերջացած է եւ պետք է համաձայնվենք մեզ պարտադրվող բոլոր պայմաններին», – նշեց Տոնոյանը:

Եվս մաեկ անգամ անդրադառնալով հարցին՝ պատերազմը կանգնեցնելու իրական հնարավորություն եղե՞լ է թե՞ ոչ, Տոնոյանն ընդգծեց․ «Պատերազմը կանգնեցնելու իրական հնարավորությունը միայնու միայն երրորդ երկրի զինված տեղակայումն էր «թատերաբեմում», այլ տարբերակ գոյություն չունի։ դա միայն իմ գնահատականը չէ, և պատահական չէ, որ խաղաղապահներ կամ խաղաղություն պարտադրող ուժեր են տեղակայվում»։

Նշենք, որ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ Տոնոյանը նաև նշել էր, որ արցախյան 44-օրյա պատերազմում ծավալվող գործողություններն իրենց ծավալով այնպիսի ռազմական գործողություններ էին, որ դրանք հնարավոր չէր կանգնեցնել պայմանագրերով․ «Ամսի 9-ի համաձայնությունները, ոչ մեկ երաշխիք չուներ, որ կիրականացվեն։ Դրա երաշխիքը եղել է խաղաղապահների ներկայությունը, այսինքն՝ երրորդ ուժի ներկայությունը «թատերաբեմում»։ Դա է եղել պատերազմը կանգնեցնելու միակ գրավականը»։

Մանրամասները՝ տեսանյութում։