Մովսես Հակոբյանը հրամանատարական կետում էր ՊԲ հրամանատարի խնդրանքով. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

«Մովսես Հակոբյանը ռազմական տեսչության պետն էր»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստիում նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ պատասխանելով հարցին, թե պատերազմի ընթացքում ինչ պաշտոն է զբաղեցրել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով հարցին, թե ու՞մ ցուցումով և թույլտվությամբ է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել Արցախի ՊԲ հրամանատարական կետում, տոնոյանը պատասխանեց․ «Ես շատ հստակ հիշում եմ, որ Արցախում Մովսես Հակոբյանի գտնվելը թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրերում, անձամբ ՊԲ հրամանատարի խնդրանքն էր ինձ։ ՊԲ հրամանատարն ինձ էր դիմել, որ Մովսես Հակոբյանը գտնվի Արցախում, աջակցի իրեն»։
Հարցին, թե արդյոք դա եղե՞լ է գրավոր հրաման, Տոնոյանը պատասխանեց, որ ռազմական գործողությունների ժամանակ հնարավոր է փաստաթղթերի առումով խնդիրներ եղած լինել, բայց դա հնարավոր է ստուգել։ Նա նշեց, որ այդ հարցով կարող են դիմել նաև Ջալալ Հարությունյանին և նրանից ճշտել։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ավելացրեց, որ Մովսես Հակոբյանը, թեև գտնվելով ՀՀ ՊՆ ուղիղ ենթակայության տակ, չէր կարող հրամանատարական ուղղահայացում որևիցե հրամաններ իջեցնել և, կարծում է, որ Հակոբյանը դա չի էլ արել։
«Խորհրդատվություն տրամադրել առումով ես չեմ բացառում, որ խորհուրդ տված լինի։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, նա հիվանդացել է քովիդով ու առողջանալուց հետո շարունակել իր գործունեությունը ՀՀ ՊՆ-ում։ Դա եղել է Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»,– ասաց Դավիթ Տոնոյանը։

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեռք է բերվել նախնական համաձայնություն, որ Ջալալ Հարությունյանը ևս կներկայանա հանձնաժողովին, և այդ հարցերը նաև նրան կուղղվեն։

Դավիթ Տոնոյանն իր կողմից առաջարկեց հրավիրել նաև ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին. միջնորդել դատարանին, որ նա ևս ներկայանա հանձնաժողովին, քանի որ Շուշիի մասով շահարկումներ կան, որոնք անընդունելի են,  և նա անպայման պետք է խոսի։

Անդրանիկ Քոչարյանը նշեց` եթե իրավական խոչընդոտներ չլինեն, ապա Արզումանյանը ևս կհրավիրվի հանձնաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։