Իմ աչքերով տեսա՝ ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը, ինքս եմ նկարահանել․ Դավիթ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ին՞չ էր անում Դավիթ Տոնոյանը` որպես ՀՀ պաշտպանության նախարար, 2020 թ. հոկտեմբերի 21-29–ը Մեղրիում։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում անդրադառնալով այս հարցին՝ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը հայտարարեց, որ Մեղրիում իր գտնվելու գնահատականը կարող է տալ միայն իր վերադասը։

Նա պատմեց, որ այդ ժամանակ ՀՀ պետական սահմանից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա արդեն կային բավականին մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրիի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալ Գյոզալյանը։

Տոնոյանի համոզմամբ` իր հայտնվելը Մեղրիում, որպես պաշտպանության նախարար, բավականին լուրջ ազդեցություն ունեցավ և զինուժի, և բնակչության վրա։

«Այդ ժամանակ ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանման կայանը Մեղրիում։ Ես ինքս եմ տեսանկարահանել դա․․․ Այդ ժամանակ Մեղրիում դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ուժեր էին տեղափոխվում։

Ամեն դեպքում ես ունեի նաև այլ գործառույթ` հստակ համադրված համագործակցություն ունենալ ՌԴ սահմանապահ ուժերի հետ, որը հաստատվեց ու շատ լուրջ համագործակցություն եղավ, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Այնպես ստացվեց, որ միայն ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումն էր, որ գտնվում էր անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»,- նշեց Տոնոյանը։

Պաշտպանության նախկին նախարարը վստահեցրեց, որ ինչ հնարավոր էր, արվել է Մեղրիում 2020 թ. հոկտեմբերին. մոբիլիզացիայի փոքր խնդիր կար, սակայն դա էլ արագ լուծվեց․ «Աշխատում էր մի կուռ թիմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։