Թուրքիայի ներգրավվածության մասին հաշվարկ չենք ունեցել․ Դավիթ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ։

Ես հաստատ հիշում եմ, որ Անվտանգության խորհրդում խոսակցություն եղել է այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ն ունակ չէ կանգնեցնել թշնամու ագրեսիան և պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով, այսպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Այս մասին նիստի ժամանակ նշեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, թե պատերազմն սկսվելուց հետո ԱԽ նիստում ինքը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ-ն ունակ չէ կանգնեցնել թշնամու ագրեսիան և պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով:

«Ինձ դուր գար, թե ոչ, մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել այդ մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեր համար անմիջական տեսանելի էր: Երրրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»- նշեց պաշտպանության նախկին նախարարը:

Տոնոյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ այսպես ասած ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում։
«Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- ընդգծեց Տոնոյանը՝ հավելելով, որ անհանգստացել են պատերազմում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությամբ։

Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը խոսքով՝ երկու անգամ սպառնալիքների գնահատման ճշգրտում է եղել, վերջինը եղել է 2016-18 թթ.։
«Այս ընթացքում մենք գնահատել ենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Վերջին շրջափուլում աշխարհաքղաքական նման պրոցեսներ չէին ընթանում։ Այս հարցին ավելի մանրամասն փակ նիստում կանդրադառնամ, քանի որ մենք նաև հաշվի ենք առել դաշնակցի և դաշինքի մասնակցությունը, որում գտնվում էինք»,- շեշտեց Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։