2018-ի մայիսին գնահատականը եղել է այն, որ կարող ենք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային․ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ։

Պատասխանելով հարցին, թե պաշտոնի նշանակվելու ժամանակ ի՞նչ վիճակում է ընդունել ՊՆ-ն և Զինված ուժերը, ինքանո՞վ էր բանակը պատրաստ հնարավոր պատերազմին դիմակայելուն, Տոնոյանը հայտարարեց․ «Հայաստանի զինված ուժերը պատրաստ էին իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու»։

Միաժամանակ, անդրադառնալով հարցին, թե բանակի ղեկավարումը ստանձնելու ժամանակ արդյոք գո՞հ էր բանակի հագեցվածությունից, պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ Հայաստանը 2020 թվականի 44–օրյա պատերազմից առաջ երբևիցե հնարավորություն չի ունեցել բավարար կերպով համալրել սպառազինության և ռազմական տեխնիկայի ու հանդերձավորման ռեսուրսները։
«Մենք երկու անգամ` 2018 և 2019 թվականին նշել ենք, որ համալրման անհրաժեշտություն կա »,- նշեց Տոնոյանը։

Պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ ինքը չի խոսել բանակի բավարարվածության մասին, քանի որ զինված ուժերը կենդանի օրգանիզմ են։ Միաժամանակ 2018 թվականի մայիսին, երբ ստանձնել է պաշտոնը, հաշվի առնելով երկրի տնտեսական և ժողովրդագրական վիճակը, իր գնահատականը եղել է այն, որ Հայաստանը կարող է դիմակայել Ադրբեջանի ագրեսիային ՀՀ սահմաններով և ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը։

Տոնոյանի խոսքով` եթե 2020 թվականին Հայաստանի զինված ուժերն ունենային համապատասխան պատրաստության ու հագեցվածության վիճակ, հնարավոր է` Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսման պարագայում ՀՀ զինված ուժերը հայտնվեին Ադրբեջանի արևելյան սահմաններին` Կասպից ծովի ափերին։

Մանրամասները՝ տեսանյութում։