Ռուս խաղաղապահները լուռ են․ հումանիտար օգնությունը մնացել է ճանապարհին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Հայկական կողմին երեկվանից չի հաջողվում շուրջ 400 տոննա հումանիտար օգնությունն Արցախ հասցնել․ 19 բեռնատարները հատել են Սյունիքի սահմանամերձ Կոռնիձոր գյուղի հայկական անցակետը, բայց Հակարիի կամրջին մոտենալ չի ստացվում։

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք, և շեշտեց՝ Ադրբեջանի նպատակը ԼՂ ժողովրդին սովի մատնելն ու ցեղասպանության ենթարկելն է։

«Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է։ Սակայն Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և ԼՂ։ Այս գործելակերպն անհասկանալի է և անընդունելի։ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու՝ Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե, իբր, Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա, իհարկե, անհեթեթ պնդում է»,- ասաց Փաշինյանը։

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը դեռ որևէ արձագանք չի ստացել խաղաղապահներից, սպասում են։ Միևնույն ժամանակ, Սարգսյանը տեղեկացրեց, որ բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու հարցով սահմանված կարգով դիմել են ՌԴ խաղաղապահ ուժերին, համապատասխան օղակներով՝ նաև ադրբեջանական կողմին։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ բեռները կհասնեն Արցախ, թե՞ ոչ, կախված է ռուս խաղաղապահներից, որոնք, ըստ նրա, չեն կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտականությունները։ Այդ պատճառով թե՛ հայկական կողմը, թե՛ Արցախը պիտի անդադար պահանջներ հնչեցնեն։ Սուքիասյանի կարծիքով՝ եթե 19 բեռնատարներն այդպես էլ չհատեն ադրբեջանական անցակետը, հայկական կողմը էլի պիտի ուղարկի օգնություն՝ մեծացնելով միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա։ ՀՀ-ի անելիքն այս դեպքում, ըստ Սուքիասյանի, «Անջատում հանուն փրկության» սկզբունքը շրջանառության մեջ դնելն է։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով էլ՝ թեև ռիսկերը մեծ են, սակայն արցախցիները պիտի շարժվեն դեպի Հակարիի կամուրջ՝ փորձելով անցնել միջանցքով։

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս քայլը «ոտնձգություն» ու «սադրանք» է անվանել «իր տարածքային ամբողջականության» հանդեպ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարեց, թե «բրյուսելյան պայմանավորվածության համաձայն՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար»։ Հայկական կողմը շտապեց հերքել պնդումը, թե Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը Աղդամի ճանապարհով մատակարարումներ իրականացնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Բրյուսելում նման պայմանավորվածություն չի եղել, և դա կարելի է հեշտությամբ ստուգել և հաստատել Շառլ Միշելի եզրափակիչ հայտարարությամբ»,- Թվիթերում գրեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ Թվիթերում գրել է, որ Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է։

Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց չի քննարկել։

Դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը հետևում են ԵՄ դիտորդները։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

Ժոզոպ Բորելին պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ պնդելով, թե Ադրբեջանի գործողություններն օրինական են։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Թվիթերում գրել է, որ Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է՝ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում։

Այսօր Կոռնիձոր է մեկնել նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` հույս հայտնելով, որ բեռները կփոխանցվեն խաղաղապահ զորախմբին։ Նա հայտարարել է՝ Ադրբեջանը հնարավորություն ունի ինտեգրման շուրջ բանակցել ԼՂ-ի հետ։

Արցախի ԱԺ-ն այսօր միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։ Իսկ մինչ այդ, շուրջ 400 տոննա մարդասիրական օգնությունը շարունակում է մնալ ճանապարհին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան