Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վթարից տուժածներից 6-ը շարունակում է բուժում ստանալ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Հուլիսի 25-ին՝ ժամը 14․50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար երեք ավտոմեքենաների մասնակցությամբ։ Իրար են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Lexus GX» մակնիշի, Սևան քաղաքի բնակչի կողմից վարած «Գազ-32213» մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակչի կողմից վարած՝ «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները։ Վերջին երկու ավտոմեքենաներն իրականացնում էին ուղևորափոխադրումներ։

ՔԿ-ից տեղեկացնում են, որ վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոններ են տեղափոխվել «Լեքսուս»-ի և «Գազել»-ի վարորդները, ինչպես նաև ուղևորափոխադրումներ իրականացնող «GAZ-32213» և «Mersedes» մակնիշի ավտոմեքենաների 14 ուղևորները։ Վնասվածքներ ստացած անձանցից 10-ն արդեն դուրս են գրվել բուժհաստատություններից, 6-ը շարունակում են ստանալ ստացիոնար բուժում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ։
Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները, վթարի առաջացման պատճառները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։