Մեր տանը բադրջան եփվելու իրավունք չունի՞․ Փաշինյանը՝ կնոջ հրապարակած լուսանկարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ արցախցի մի կնոջ դիտարկումներին, որոնք, հաշվի առնելով, որ արցախցիները հացի խնդիր ունեն, վերաբերում էին մասնավորապես Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին՝ իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքի վերաբերյալ։

«Ի՞նչ ուտելիք է ցույց տվել․ մեր բակում աճած լոլիկ, բամիա, բադրիջան։ Ինչ-որ մեկն ուզում է ասել, որ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, բադրիջան, բամիա չկա՞, իսկ ինչո՞ւ չկա։ Դրանք, որ աճել են, դրա վրա ո՛չ բենզին ենք ծախսել, ո՛չ էլ սալյարկա։ Այսօր ցանկացած բակում, ցանկացած հողի վրա պետք է այդ ամեն ինչը լինի։ Ո՞նց կարող է չլինել․․․ Էդ ինչ է ցույց տվել․ սև խավիա՞ր է ցույց տվել, թե՞ էկզոտիկ ուտելիքներ։

Երբ որ իմ կինը Ստեփանակերտի նկուղներում ծվարած տարեցներին էր փորձում ուտելիք հասցնել, այդ ժամանակ այդ քաղաքում շատ չէր կանանց ու տղամարդկանց թիվը։ Սա ի՞նչ պատվերով քարոզչություն է։

Մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք։ Ղարաբաղը վերջին 30 տարվա ընթացքում այդքան աջակցություն չի ստացել, ինչքան հիմա։
Ես չհիշեմ, մարդի կհիշեն, որ այդ նույն բարբառով բազմաթիվ երիտասարդներ Երևանի սրճարաններում էին պատերազմի օրերին։ Նույն տրամաբանությամբ էլ Հայաստանում կարող են ասել՝ գիտենք՝ ով՞ է մեզ այս օրը գցել»,- նշեց Փաշինյանը։

«Դուք քաղաքական ակցիա եք անում, հարց չեք տալիս,- ասաց վարչապետը՝ հորդորելով՝ այդ թեմաների մեջ մի՛ մտեք, ի՞նչ եք ուզում ապացուցել։- Ի՞նչ է՝մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա։ Հայաստանի տներում պետք է բադրիջան, բամիա չլինի՞, կամ Երևանում տրանսպորտ չպե՞տք է լինի․․․
Անձամբ ես, իմ ընտանիքը, Հայաստանը, ժողովուրդը ի՞նչ է խնայել Ղարաբաղի համար։ Նշեք մի բան։ Էս մուննաթը ինչի՞ համար է»։

Մանրամասները՝ տեսանյութում։