«Դվին» հյուրանոցի տեղը «Դուբայ» սարքեցինք. ապաքաղաքական զրույց Ալեքսանդր Բադալյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։ Նրա կարծիքով՝ պետությունը երկակի մոտեցում է դրսևորում «գերակա շահի» կիրառման հարցում: Ճարտարապետը բերում է երկու օրինակ․ Չարենցի փողոցում թույլ տվեցին տեղադրել բազմաթիվ արհեստանոցներ, որոնք, ըստ էության, փակում են ելքը դեպի Տիգրան Մեծ փողոց, և այդ դեպքում պետության «գերակա շահի» մասին խոսք չկար: Մինչդեռ, երբ պետք էր մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատելու համար շենքեր էր պետք քանդել, նույն «գերակա շահի» գործոնն աշխատում էր:

Խնդրի արմատը հաղորդման հյուրը համարում է այն, որ կառուցապատումը չափազանց շահավետ գործ է: Ալեքսանդր Բադալյանն այդ առիթով հիշեցնում է, որ 1960-ական թվականներին իտալական մաֆիայի եկամուտների հիմնական աղբյուրն էր շինարարությունից փողերի լվացումը: Այդ է պատճառը, ըստ նրա, որ նաև Երևանում կառուցապատումն ընթանում է ճարտարապետական, սեյսմիկ և այլ նորմերի կոպիտ խախտումներով: Որպես օրինակ Ճարտարապետների պալատի նախագահը բերում է «Երազ» թաղամասը, որը, նրա բնութագրմամբ, «սարսափելի ջունգլիներ» են և «պարզապես քառակուսի մետրերի վաճառք»:

Նույն պատճառներով է ճարտարապետը բացատրում ոչ հարգալից վերաբերմունքը նախորդ դարի 70-80-ական թվականների հայ ճարտարապետական նշանավոր նմուշների նկատմամբ: Դրանք կա՛մ քանդվել են («Սևան» հյուրանոց, Երիտասարդական պալատ), կա՛մ անխնամ վիճակում են («Զվարթնոց» օդանավակայան), կա՛մ էլ անճանաչելիորեն աղավաղվել են («Դվին» հյուրանոց):

Մանրամասները տեղանյութում:

Արամ Աբրահամյան