Արցախի իշխանությունների ակնկալիքը ՀՀ-ից. ինչ կարող է անել Երևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում դիմեց ՀՀ-ին՝ միջոցներ ձեռնարկել՝ խթանելու Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը։

«Անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետությունում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար դիմելով ՄԱԿ-ի ԱԽ-ին, Գլխավոր վեհաժողովին՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ուղղությամբ»,- ԱԺ ուղերձն ընթերցեց պատգամավոր Մարսել Պետրոսյանը։

Արցախի խորհրդարանականները միջազգային հանրությունից, ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների, ակնկալում են ընդունել իմպերատիվ բնույթի որոշում-բանաձև՝ ձեռնարկելով և սահմանելով Արցախում խաղաղություն պարտադրելու գործուն միջոցներ:

Որքանո՞վ է իրատեսական, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ռուս խաղաղապահներին կարող է միջազգային մանդատ տրվել․ Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական, ՀՀ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ Արցախի իշխանություններն օգտագործում են բոլոր հնարավոր տարբերակները, այլ հարց է՝ դրանից իրավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը ռուս խաղաղապահներին անհրաժեշտ հնարավորություններ տալիս է, և չեմ կարծում, թե դրանից ավելի նրանց լրացուցիչ ինչ-որ երաշխիքներ կամ միջազգային մանդատ է անհրաժեշտ»,- կարծում է Աբրահամյանը։

Արցախցի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն ԱԺ-ում հարց  ուղղեց Մարսել Պետրոսյանին՝ ի՞նչ ջանքեր պիտի գործադրի Հայաստանը, որպեսզի ռուս խաղաղապահները միջազգային մանդատով օժտվեն, արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե հենց Արցախը դիմեր ՄԱԿ-ին։

«Ռուսաստանն այսօր Արևմուտքի հետ լուրջ հակամարտության մեջ է՝ ուկրաինական ճակատում և ոչ միայն։ Երբ դիմում ենք ՄԱԿ-ին, ակնկալիք ունենք, որ ՀՀ-ն կարող է հասնել նրան, որ ՌԴ զորախմբին տրվի ՄԱԿ-ի մանդատ, կարո՞ղ է ՄԱԿ-ը հարմար գտնի այլ զորախմբերի տալ այդ մանդատը և ուղարկել»,- հարցրեց Կարեն Հովհաննիսյանը։

Մարսել Պետրոսյանն էլ պատասխանեց, թե սա ընդամենն առաջարկություն է, որն այս պահին ամենաօպտիմալն է։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ ՄԱԿ-ը ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով չի օժտի։

«Առավելագույնը, ինչը հնարավոր կլիներ հույս ունենալ, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում միջազգային խաղաղարար առաքելություն ունենալն է, որի մաս կազմեն ռուս խաղաղապահները»,- ընդգծում է Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելը, եթե հնարավոր էլ լինի, ապա վտանգավոր կլինի Հայաստանի համար։

Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ Բաքվին չզսպեց անգամ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու որոշումը, ավելին՝ արգելապատնեշ տեղադրեցին միջանցքում։ Այստեղ, ըստ Աբրահամյանի, այլ խնդիր կա։

«ՀՀ-ի թիվ մեկ խնդիրն Արցախի հարցում հայաստանյան իշխանություններն են, որոնք հայտարարել են՝ Արցախն Ադրբեջան է»,- նշում է Տիգրան Աբրահամյանը։

Արցախում հումանիտար ճգնաժամն օր օրի խորանում է։ Խանութները դատարկվել են, սնունդ հայթայթելը դժվարացել է․ հուլիսի 14-ից արցախցիները Վերածննդի հրապարակում բողոքի ակցիաներ նախաձեռնեցին՝ վրաններ տեղադրելով խաղաղապահների գրասենյակի մոտ ու Ստեփանակերտի կենտրոնում։ Հուլիսի 17-ից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է մեկ շաբաթով միացել նստացույցին՝ հայտարարելով, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում որևէ փոփոխություն տեղի չունենա, կդիմեն կոշտ գործողությունների՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան