ՔԿ-ի վարչական շենքից տղամարդու ցած նետվելու դեպքի առթիվ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
Հասարակություն
21.07.2023 | 10:17Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։ Դեպքի կապակցությամբ՝ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։