Միջնորդել ենք ստի դետեկտոր կիրառել․ Ազատի ողբերգությունից կես տարի անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ուղիղ կես տարի է անցել Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգությունից, ու թեև կա հարուցված գործ և 5 մեղադրյալ, սակայն  որևէ մեկը դեռևս քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Քննության առարկա է դարձել դեպքից ժամեր անց Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վարկածը, որն այդպես էլ մնաց պաշտոնականն ու միակը։ Ըստ այդ վարկածի՝ սպան 5 լիտրանոց տարայով ավտոբենզինը փորձել է լցնել վառարանի մեջ, ինչի հետևանքով էլ այն բռնկվել է։

«Բնականաբար, երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել են ոչ միայն վառարանը, նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, էլի նախնական տվյալներով՝ այդ 5 լիտրանոցով բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- մանրամասնեց վարչապետը։

Փաշինյանն այդ օրն ասաց՝ պարզելու շատ բան էլ չկա, իսկ Քննչական կոմիտեի նախագահն ու գլխավոր դատախազը համաձայնեցին կառավարության ղեկավարի հետ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ վարչապետի այս հայտարարությունից հետո օբյեկտիվ քննություն ակնկալել պետք չէր։ Ըստ Ալեքսանյանի՝ Փաշինյանն այդ օրը, փաստացի, ուղիղ ցուցում է տվել իրավապահ մարմիններին։

«Ակնհայտ է, որ այս գործի քննությունը ձախողված է: Ի սկզբանե պարզ էր, որ եթե վարչապետն է ներկայացնում վարկած, թելադրում է, պարզ է, որ այդ գործը չպետք է բացահայտվեր»,- ընդգծում է Ալեքսանյանը:

Ողբերգական դեպքից շուրջ մեկ ամիս անց ցուցմունք տվեց գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որն այժմ կալանավորված է։ Ըստ ցուցմունքի՝ ինքը սուրճի գավաթի չափով բենզին է լցրել վառարանի փայտի վրա, իսկ իր ձեռքում եղած բենզինի տարան, որը բռնկվել է, դուրս է նետել։

Մինչ կապիտանի այս ցուցմունքը՝ տարբեր պաշտոնատար ու պատասխանատու անձանց կողմից մի շարք հակասական հայտարարություններ էին հաջորդել իրար․ հրդեհից փրկված զինվորներից Գարուշ Սարգսյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ասել էր, որ խուճապ էր, ինքը ձայներից է զարթնել ու կացարանում քնած զինծառայող չի եղել։ Այսպես՝ զինծառայողը հերքել է այն տեղեկությունը, որ զինծառայողները քնած են եղել ու չեն արթնացել, սա այն դեպքում, երբ Եղիշե Հակոբյանն իր ցուցմունքում ասել էր, որ բղավել է, փորձել արթնացնել զինվորներին, իսկ Լյովա Խառատյանը մտել է ննջարան, փորձել տղաներին արթնացնել։ Թե ինչու չեն արթնացնել, ըստ կապիտանի ցուցմունքի, իր համար էլ է անհասկանալի։

Զոհված զինծառայողների ծնողների խոսքով՝ հակասական են նաև հրդեհից փրկված զինվորների պատմածները։ Ծնողները, չհավատալով և չվստահելով վարույթն իրականացնող մարմնին, սեփական հետաքննություն էին սկսել դեպքի վայրում՝ չբացառելով անգամ դիվերսիայի տարբերակը։ Ողբերգությունից կես տարի անց էլ ծնողները վստահություն չունեն գործի քննության նկատմամբ։

«Ոչ մի բան չեն անում, մատը մատին չեն տալիս, փորձագիտական կենտրոն տանելու համար պետք է Վարդենիսից նմուշներ բերվեն, ում ասում ես՝ գցում են մյուսի վրա»,- ասում է զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը` Գաբրիել Կիրակոսյանը:

Խոսքը դեպքի վայրում առկա զենք-զինամթերքի մասին է, որը չի ներկայացվել փորձագիտական կենտրոն։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր ասաց՝ հրապարակման ենթակա նոր տեղեկություններ չկան․ վերահաստատեց՝ այս պահին գործով 5 մեղադրյալ կա․ նրանցից 3-ը կալանավորված են, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

«Քրեական վարույթն իր տրամաբանական հունով շարունակվում է, իրենք միջնորդություններ են ներկայացնում, քննարկվում են դրանք, փորձաքննություններ են նշանակված, նոր բան, որ հրապարակայնացնելու համար կարևոր կլինի, այս պահին չունենք, դրա համար չենք ներկայացնում»,- ասաց ՔԿ խոսնակը:

Միաժամանակ, Աբրահամյանը վստահեցրեց, որ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված բոլոր վարկածները, փաստական տվյալները քննության առարկա դարձել են։

Ծնողներն այս ընթացքում երկու անգամ հանդիպել են վարչապետ Փաշինյանի, զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ, բայց ոչ մի հանդիպում չեն ունեցել ռազմական գերատեսչության ղեկավարի հետ․ Սուրեն Պապիկյանը չի ընդունել նրանց։ Բայց վարչապետի հետ հանդիպումն էլ, ըստ ծնողների, արդյունավետ չի եղել․ առաջին հանդիպմանն ասել է, որ գործի մանրամասներից տեղյակ չէ, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ կապիտան Եղիշե Հակոբյանի ցուցմունքն է ընթերցել՝ միևնույն ժամանակ պնդելով, որ ինքը որևէ կերպ չի ուղղորդել իրավապահ մարմիններին։

Ծնողները երեկ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում էին՝ հանդիպելու գործով քննիչին։ Հրդեհի զոհ դարձած 15 տղաների ծնողների շահերը ներկայացնող Նորայր Նորիկյանն ասում է՝ հանդիպման ընթացքում նոր տեղեկություններ չեն տրամադրվել․ քննարկվել են տեխնիկական հարցեր, ներառյալ՝ նմուշներն Ազատ գյուղից չբերելու մասով։

«Վեց ամսվա ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի արժեքավոր տեղեկություններ կամ փաստական տվյալներ, որոնք լույս կսփռեին այս ողբերգության վրա, կփարատեին հասարակության և տուժողների կասկածները և անխոցելի»,- ասում է Նորիկյանը:

Մինչ այս պահը չկան դիակների լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ու հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական, նյութագիտական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունները։ Տուժող կողմը նաև միջնորդություն էր ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին մի քանի անձանց նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու մասով․ սրա վերաբերյալ պատասխաններ ևս չկան։

«Մեկ ամիս առաջ միջնորդել ենք նաև  կիրառել ստի դետեկտոր ասվածը, որը հնարավորություն կտա ճշմարտության հատիկներ պարզելու»,- նշում է Նորայր Նորիկյանը:

Ծնողները վարույթն իրականացնող մարմնին են ներկայացրել նաև վերջերս հրապարակված աղմկահարույց ձայնագրությունը, բայց դարձյալ արձագանք չկա։ Ձայնագրությունում օրվա հերթապահը վաշտի հրամանատարին տեղեկացնում է, որ հրդեհ է, տղաներից հինգը դրսում են, մյուսները՝ ներսում։ Հրամանատարը միայն հարցնում է՝ պատասխանատուն ո՞վ է, այդտե՞ղ է, և խոսակցությունն ընդհատվում է։ Ծնողներին բարկացրել է նաև հրամանատարի անտարբերությունն ու սառնասրտությունը։ Պնդում են՝ ձայնագրությունը մոնտաժված կամ կեղծ չէ, պարզապես միայն հիմա է հնարավոր եղել բացել հեռախոսի գաղտնաբառը, որը մինչ այդ եղել է գործով քննիչի մոտ, սակայն վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել ապարգելափակել այն։ Ժաննա Ալեքսանյանը կարծում է՝ ոչ թե չեն կարողացել, այլ չեն ցանկացել։

Ծնողներն ասում են՝ ևս երկու ձայնագրություն կա, որոնք կհրապարակեն առաջիկայում՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը, բայց վստահեցնում են՝ դրանցում գործին վերաբերող էական ապացույցներ կան։

Ի դեպ, 2018 թվականի հունվարի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ Զինված ուժերում 2 մարդկային կորուստը սարսափելի է, և թույլ չեն տա, որ այդ դեպքերն ուղղակիորեն դառնան լրահոսի վերնագրեր, որովհետև ամեն զոհի հետևում կան կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ։

Մամրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան