Բոլոր տեղերում ծխում են, նշանակում է՝ օրենքը չի գործում․ հեղինակները թող մոնիթորինգ անեն․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

«Ուզում եմ անդրադառնալ ծխելն արգելելու մասին օրենքին, որը խայտառակություն է․ բոլոր տեղերում ծխում են։ ԱԺ արտահերթ նիստում այս կարծիքը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը՝շեղվելով քննարկվող նախագծերից և անդրադառնալով սրճարանների բացօթյա հատվածում ծխելու արգելքի մասին օրենքին։

«Մենք օրենք ենք ընդունում, սակայն այդ ռեսուրսը չունենք, որ հետևենք՝ բոլոր սրճարաններում և ռեստորաններում ծխում են, թե ոչ։
Մենք, որպես պատգամավորներ, եթե տեսնում ենք սրճարանում 20 հոգի ծխում են, ի՞նչ պետք է ասենք։ Եթե դուք մտածում եք մարդկանց առողջության մասին, թույլ տայիք այդ գումարի 20 տոկոսը գնար առողջապահական ծրագրերի համար։

Երկրորդ՝ եթե սրճարանի պատնեշի մոտ մարդը իր ընկերոջ հետ կանգնած ծխում է, այն դուրս է համարվում, բայց դա ո՞նց է դուրս, նույն սրճարանում է։
Եթե խոր մտածեինք՝, ուրիշ գործիքներ կգտնեինք։ Եթե չեն գտել, ես կխնդրեմ հեղինակներին՝ թող հետ գնան, մի տարի մոնիթորինգ անեն, մտնեն սրճարաններ, հարցնեն՝ պարո՛ն, ձեզ մոտ քանի՞ հոգի են ծխում։

Իրավունք ունենք ԱԺ-ում օրենք անցկացնել, բայց դրանից հետո պետք է հետևենք։ Օրինակ՝ մարդը, որը այդ օրենքն անցկացրել է, տեսնում է սրճարանում ծխում են, իրեն ո՞նց է զգում։ Նշանակում է օրենքը չի աշխատում այդ օրենքը։ Իհարկե, եթե բոլորը չծխեն, երջանիկ կլինենք, առողջ կլինի մեր հասարակությունը, բայց չենք կարողանում, այդ գործիքը չենք գտել»,- նշեց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։