Տպավորություն է, որ գիտենք՝ Սևանը կա, ջուր կվերցնենք․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է Սևանա լճի ջրառի 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը հասցնել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների լցվածությամբ, գետերի ջրատվությամբ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, դիմելով հիմնական զեկուցող՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին, նշեց․ «Եթե Դուք եկել եք այստեղ, նշանակում է, որ իսկապես ջրառի խնդիրը կա և դրա կարիքը կա։ Բայց հարց է ծագում՝ արդյո՞ք այդ կարիքը ծագել է օբյեկտիվ հանգամանքների բերումով։

Տպավորություն է, որ գիտենք՝ Սևանը կա, ու մտածում ենք՝ դե ինչ էլ լինի, Սևանից ջուր կվերցնենք․․․ Ես խնդրում եմ այնպես պլանավորենք մեր ջրօգտագործումը, որ ջրառի կարիքը չլինի»։

Եղոյանը հարցադրում արեց․ «Հիմա մի շարք ջրամբարներ են կառուցվում, այդ ջրամբարների կառուցումից հետո կգա՞ այն ժամանակը, որ մենք հստակ ասենք՝ Սևանից կունենանք տարեկան այսքան ջրառի կարիք կամ ընդհանրապես կարիք չենք ունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։