Ալիևը շնորհակալություն է հայտնել Ալբանիայի նախագահին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում «հակաադրբեջանական դրույթն արգելափակելու համար»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե 2022 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Ալբանիան  կասեցրել է հակաադրբեջանական փաստաթուղթ ընդունելու փորձը։ Այս մասին նա հայտարարել է Բաքվում Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարությունում։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնել Ալբանիայի նախագահին և կառավարությանը՝ անցյալ տարվա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար, որտեղ կազմակերպության անդամ երկրներից մեկը փորձել էր հասնել եզրափակիչ փաստաթղթում հակաադրբեջանական դրույթի ներառմանն ու ընդունմանը։ Հենց Ալբանիան է այդ փորձն արգելափակել»,- հայտարարել է Ալիևը։

Նա կրկին երախտագիտություն է հայտնել Բեգային՝ այս փաստն անվանելով «բարեկամության, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, տարածքային ամբողջականության և երկրների ինքնիշխանության նկատմամբ հաստատակամ հավատարմության դրսևորում»։

Հավելենք, որ Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում 2022 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվել էին մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ պետություններն իրենց աջակցությունն ու համերաշխությունն էին հայտնում Հայաստանին։

Բանաձևը, մասնավորապես, համերաշխությունն էր հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանի հետ և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես՝ դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։

Բանաձևն ընդգծում էր նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ողջունում գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ։ Կազմակերպությունն իր մտահոգությունն էր հայտնում նաև լուծում չստացած հումանիտար խնդիրների առնչությամբ, մասնավորապես, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։ ՖՄԿ-ն նաև մտահոգություն էր հայտնում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցությունը հայտնում Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։

Հավելենք, որ Ալիևը չի նշել, թե այս փաստաթղթում Ալբանիան կոնկրետ ինչ դրույթ է արգելափակել։

Էմմա Չոբանյան