Անկախ լինելու համար անհրաժեշտ է ունենալ անկախության ներքին զգացողություն. ՄԻՊ-ն ընդունել է մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է ՀՀ ճանաչողական այց կատարած Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի ուսանողներին:

«Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր անցած մասնագիտական ուղին և փորձառությունը` նշելով, որ իր համար Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ոչ թե լոկ աշխատանք է, այլ առաքելություն, որն իրականացվում է ամենօրյա և անընդհատ ռեժիմով, և որ այդ ուղին ընտելով` այլևս պարտավոր ես ծառայել մարդու անքակտելի իրավունքների իրականացման երաշխավորմանը, խթանմանը և պաշտպանությանը:

Հանդիպումը շարունակվել է ուսանողների կողմից մի շարք ոլորտային հարցադրումների ներկայացմամբ, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:

Պաշտպանը ուսանողների հետ քննարկել է այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումները, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները, ինչպես նաև Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյաց քաղաքականությունը։

Պաշտպանը նաև անդրադարձել է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում առկա անհանդուրժողականությանն ու ատելության խոսքին` նշելով.
«Իրավահավասարության սկզբունքի պահպանումը, ատելության ու անհանդուրժողականության բացառումն իմ աշխատանքի առաջնահերթություններից են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ փոփոխվի իրավական կրթության մեթոդաբանությունը, իրականացվեն իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ»:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախության երաշխավորման կարևորությանը` ընդգծելով, որ անկախ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ անկախության ներքին զգացողություն։

Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հետաքրքիր և բովանդակալից քննարկման համար` ընդգծելով, որ նման ձևաչափով հանդիպումները շատ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները հասցեագրելու և կառուցողական իրավական միտք ու մշակույթ ձևավորելու համար»,- ասված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։