Այն հանդարտությունը, որ կա ՀՀ-ում և սփյուռքում արցախցիների ճակատագրի վերաբերյալ, անընդունելի է. ԱՀ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
Բոլորը

ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից արվող քաղաքական հայտարարությունները, որոնցով ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ, որոշակի խոչընդոտներ են հարուցում։ Այսօր Ստեփանակերտ – Երևան հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով` տարբեր քննարկումների ժամանակ միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ նրանք ևս հաճախ վկայակոչում են հենց այդ հայտարարությունները։

«Ես կարող եմ անվերապահորեն ասել, որ ցանկալի կլիներ` Հայաստանի Հանրապետության հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք վնասում են ընդհանուր գործին։ Պետք է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից և կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր պարագայում, ակնհայտ է, որ հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»,- նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակի լրջությունը և այն սպառնալիքը, որ կախված է Արցախի ժողովրդի գլխին, նույնիսկ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել։

«Այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաև սփյուռքում՝ Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է», – ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։