Արսեն Թորոսյանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում․ ինչ է սպասվում նախկին նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 11:57
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում 120 մլն դրամի ենթադրյալ չարաշահման քրգործով հարցաքննվելու հերթը հասել է առողջապահության նախկին նախարար, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ Թորոսյանին հարցաքննվելու ծանուցում է ուղարկվել։ Սակայն պարզվում է՝ ՔՊ-ական պատգամավորը դեռ չի ներկայացել։ Թորոսյանը Factor TV-ին փոխանցեց, որ անհարմար օր են հրավիրել, պատրաստվում է հաջորդ շաբաթ ներկայանալ Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք՝ 120 մլն դրամի ենթադրյալ յուրացման գործով անցնում է ավելի քան 1 տասնյակ անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ, համավարակի ժամանակ առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, նրա հետ քավոր-սանիկական կապեր ունեցող «Մեդլայն» ԲԿ-ի ղեկավար Բաբկեն Շահումյանը և բժիշկներ։ Գևորգ Սիմոնյանը շուրջ մեկ ու կես ամիս կալանավորված մնալուց հետո ազատ է արձակվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ԱԺ-ում Factor TV-ի հարցին ի պատասխան՝ կարծիք էր հայտնել, որ Սիմոնյանը պետք է կալանքի տակ մնար։

Գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կրկին կալանավորելու համար, սակայն Դատախազությունից հայտնում են, որ 2023 թվականի մայիսի 18-ին ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը հունիսի 12-ին մերժել է վարույթ ընդունել: Արդյո՞ք Գևորգ Սիմոնյանի ազատության մեջ լինելը կխոչընդոտի գործի քննությանը՝ հետաքրքրվեցինք ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանից։

Այս գործով վկայի կարգավիճակ ունի առողջապահության մեկ այլ նախկին փոխնախարար, այժմ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ Factor TV-ի տեղեկություններով՝ նա ևս հարցաքննվել է։

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար նախատեսված ֆինանսական միջոցների ենթադրյալ չարաշահման կծիկը քանդվեց Հաշվեքննիչ պալատի զեկույցից հետո։ Պալատի մասնագետները եզրակացրել են, որ քովիդի դեմ պայքարի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացված ավելի քան 26 միլիարդ դրամը ոչ միայն արդյունավետ չի ծախսվել, այլև ծախսը պատշաճ չի վերահսկվել ու պլանավորվել։ Մասնավորապես, ավելի քան 900 միլիոն դրամի աշխատավարձ և պարգևավճար է հատկացվել այն բուժհաստատություններին, որոնք ներառված չեն եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարող հաստատությունների շարքում։

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որն այսօր չցանկացավ թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, մեկ տարի առաջ Factor TV-ին ասել էր, որ միտումնավոր կեղծիքներ են տարածվում չարաշահումների վերաբերյալ։

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը Factor TV-ի հետ զրույցում դրական համարեց, որ Արսեն Թորոսյանը, լինելով իշխանության ներկայացուցիչ, հրավիրվում է հարցաքննության, սակայն փորձագետը վստահ չէ, որ գործն անաչառ կքննվի։

Այս քրեական գործի ֆոնին հետաքրքրական են դառնում Արսեն Թորոսյանի հայտարարագրում ներառված որոշ տեղեկություններ։ Ներկայացված փաստաթղթում նշված է, որ նա վաճառել է իր անշարժ գույքերից երկուսը՝ Նոր Հաճնում գտնվող երկու հողատարածք՝ ընդհանուր 20 մլն դրամով։ Ուշագրավ է, որ Թորոսյանն այս հողատարածքները վաճառել է իր ազգականին՝ Արթուր Թորոսյանին։ Factor TV-ն ընտրողների ռեգիստրի միջոցով պարզեց, որ Արսեն Թորոսյանը և Արթուր Թորոսյանը հորեղբոր տղաներ են։ Թե ինչո՞ւ է պատգամավորը վաճառել գույքերը, մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ նա անպատասխան թողեց այս թեմայով մեր հաղորդագրությունները, թեև մինչ այդ արձագանքել էր հարցաքննությանն առնչվող մեր հարցերին։

Նշենք, որ 2018 թվականին, երբ Արսեն Թորոսյանը նշանակվում էր առողջապահության նախարար, ուներ միայն մեկ բնակելի տուն։ 2022-ի տարեկան հայտարարագրում տարեսկզբին Թորոսյանը ներկայացրել էր այս տունն ու 5 միավոր հողամաս՝ Ծաղկաձորում, Քարաշամբում և Փարպիում։ Թորոսյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր 21.000 դոլար, 15.000 եվրո և 1.7 միլիոն դրամ միջոցներ։ 2022-ի սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 31.000 եվրո, 20.000 դոլար, 12.5 միլիոն դրամ։ Թորոսյանը հայտարարագրել է նաև 12 միլիոն դրամի կանխիկ միջոցներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի կինը «Միբս» ախտորոշիչ կենտրոնում ունի բաժնեմաս, նաև տնօրեն է այս ընկերությունում։ Թորոսյանի հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ պետությունը «Միբս»-ի հետ 2022-ի ընթացքում կնքել է ավելի քան 160 միլիոն դրամի պայմանագրեր։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված միջոցներին՝ ուշագրավ է, որ գործով որևէ կարգավիճակ չունի Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը, որը կորոնավիրուսային համավարակի ժամանակահատվածում զբաղեցնում էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնը և համաճարակային իրավիճակի համակարգող պարետն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան