Թեկնածուները մտնելո՞ւ են զորամասեր․ «Ելքը» դեմ է, «Ծառուկյանը»՝ կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցության պատկերացմամբ Ազգային Ժողովի ընտրությանը մասնակցող թեկնածուները պետք է հնարավորություն ունենան քարոզչություն իրականացնել զորամասերում։ «Իհարկե քարոզչություն պետք է լինի։ Բա զինվորները չիմանա՞ն ում են ընտրում։ Զինվորը նույն քաղաքացին է, պարզապես երկու տարով ինքը գտնվում է զինվորական ծառայության մեջ։ Նրանց համար պետք է մատչելի լինեն թեկնածուները։ Մինչև հիմա ինչպե՞ս ա եղել՝ անգամ դեմքով չեն ճանաչել, ում են տալիս իրենց ձայնը։ Բայց համատարած ձայն են տվել այսինչ կամ այնինչ թեկնածուին։

-Այսինքն, թեկնածուները մտնեն զորամա՞ս։

-Իհարկե մտնեն։ Ի՞նչն ա խնդիրը։ Դրանով ոչ զինվորական կարգապահությունն է խախտվում, ոչ զինծառության ներդաշնակությունը, ոչ էլ օրենքով պահպանվող շահ»,-ասում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ամենևին պարտադիր չի համարում թեկնածուների մուտքը զորամասեր։ Ավելին, ըստ նրա, օրենսգիրքը թեկնածուներին զորամաս մտնելու հնարավորություն չի տա։

«Որովհետև պատկերացնենք, եթե 10-15 կուսակցություն մասնակցի, 100-ավոր թեկնածուներ լինեն, մեր զորամասերը էդ ընթացքում կդառնան նախընտրական քարոզարշավի տարածքներ։ Քարոզչական նյութերը կարող են ուղարկվել, էդ նյութերն էնտեղ կարդան, ուսումնասիրեն մարդիկ»,- տարբերակ է առաջարկում Էդմոն Մարուքյանը։

«Ելք»-ը նաև առաջարկում է Ընտրական օրենսգրքում ամրագրել փակ ցուցակներով քվեարկելու կարգը, որին դեմ է Դաշնակցությունը։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ընտրողն այդ դեպքում կոնկրետ անձի օգտին չի կարողանա քվեարկել, ինչպես դա արել է 2017-ի ընտրություններում, քվեն տրվելու է քաղաքական ուժին։ Հանրապետականը բողոքում է, որ այդ դեպքում մարզերը խորհրդարանում իրենց պատգամավորները չեն ունենա։ Պարոն Մարուքյանն ասում է, որ կգտնեն տարբերակներ, որ մարզերը տեղ ունենան ապագա խորհրդարանում:

«Կամ կուսակցությունների վրա ինչ-որ պարտավորություն լինի, որ նրանք մարզերից մարդկանց ներգրավեն, կամ մեկ այլ տարբերակ ունենանք։ Եվ նաև Դաշնակցության առաջարկությունն էլ է մի շատ հետաքրքիր առաջարկություն։ Բաց ռեյտինգային ցուցակի մասին է խոսքը՝ որ յուրաքանչյուր գյուղում, քաղաքում մարդիկ կարող են ձայն տալ կոնկրետ քաղաքական ուժից կոնկրետ մարդկանց»,- ասում է պարոն Մարուքյանը։

Պատգամավորը վստահեցնում է, որ նախկին խախտումները չեն լինի այլևս, և իշխանությունը քվեներ հավաքելու համար դարձյալ չի դիմի վարչական ռեսուրսին, այլապես ինչի՞ համար էր հեղափոխությունը։ Իսկ ահա տեղերում չինովնիկների ինքնագործունեությունն այլ հարց է: «Ինքնագործունեությունը ոչ ոք չի կարող բացառել, բայց մի բան կարող եմ երաշխավորել՝ ցանկացած ինքնագործունեության տրված մարդ կամ արջի ծառայություն մատուցող, կպատժվի։ Դրա անհրաժեշտությունը չկա, որևէ մեկը իրենց չի խնդրում»,- վստահեցնում է «Ելք»-ական պատգամավորը։

Ի դեպ, այսօր Հանրապետական Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե նոր հանգամանքներով պայմանավորված հնարավո՞ր է, որ Սահմանադրական դատարանը չեղյալ համարի նախորդ տարիների համապետական մի քանի ընտրություններ, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է։ Պարոն Հարությունյանը դա բացառեց։ Մենք արդարադատության նախկին նախարարին հիշեցրեցինք Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի հայտնի զրույցը Հայաստանում Ամերիկայի նախկին փոխդեսպանի հետ, որում պարոն Պողոսյանն ուղղակիորեն ասել էր, որ Բաղրամյան 26-ից իր վրա ճնշում կա մերժել 2008-ի փետրվարի 19-ի նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հայցը:

«Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվել չեն կարող, բայց կարող է քրեական հետապնդում իրականացվել այն անձանց նկատմամբ, ովքեր ճնշում են գործադրել։

-Երեկ նման բան հայտարարեց նաև Կիմ Բալայանը՝ որ Բաղրամյան 26-ից իրենց վրա ճնշումներ են գործադրել։

-Դա նշանակում է, որ Կիմ Բալայանը հայտարարել է հանցագործության մասին, և Կիմ Բալայանը բնականաբար պետք է ասի ով է ճնշում գործադրել և դրանով կարող իրականացվել վարույթ»,- թեման փակում է Դավիթ Հարությունյանը։