7-րդ շրջանի էվակուացիայի պատմությունը չեմ կարող հասկանալ․ Փաշինյանը պնդում է՝ հրաման տվողը Մովսես Հակոբյանն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

7-րդ շրջանի էվակուացիայի պատմությունը չեմ կարող հասկանալ։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա այն ժամանակ էր, երբ մեր բանակը հաջողությամբ պաշտպանվում էր։ Ճեղքում, ըստ էության, չէր եղել։ Բայց ենթադրվում էր, թե ճեղքել են, մեկ է, պետք է շրջափակեն, և պետք է էվակուացնել՝ առանց իրադրությունը գնահատելու։

Հետո ԼՂ նախագահը մի խմբով գնաց իրադրությունը տեղում գնահատելու և տեսավ, որ այդ տեղեկությունը, որի հիման վրա էվակուացիայի որոշում պետք է կայացվեր, բացարձակապես իրականության հետ կապ չունի»,-ասաց վարչապետը։

Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանը մեկ այլ հարցի պատասխանելիս հայտնել էր, որ Մովսես Հակոբյանն էր էվակուացիայի խորհուրդը տվել, նրա գնահատականն այն էր, որ եթե մեր զորքը չհեռանա, ամբողջությամբ հայտնվելու է շրջափակման մեջ, րոպե առաջ պետք է 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել:

Փաշինյանը նաև ընդգծել էր. «Արեգասարը ևս այդ տարածքում է: Արեգասար բարձունքի հետ կապված դրվագ ունենք, երբ ադրբեջանցիները գրավում են, հետո մերոնք տեղում կողմնորոշվում են, հակագրոհով հետ են վերցնում, եւ մեր գեներալներից մեկն ասում է՝ իջեցրեք զորքն այնտեղից; Սրանով քրեական գործ կա, որն արդեն դատարանում է»:

Վարչապետն անդրադարձավ ևս մեկ դրվագի․ նրա խոսքով՝ հետպատերազմական շրջանում գործ է հարուցվել, բարձրաստիճան զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ, հանգամանքներ են պարզվել, ու նա ասել է՝ դատե՛ք ինձ, ես մեղավոր եմ։

«Բայց ինչո՞ւ ես այդպես արել․ այս հարցը չունի պատասխան․ մոտիվը բացահայտված չէ»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։