Պուտինը հանդես է եկել ուղերձով

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հեղաշրջման փորձին։

Պուտինը հավաստիացրել է, որ վագներականներին տված խոստումը կիրականացվի։ Նրանք կարող են շարունակել ծառայությունը Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունում կամ մեկնել Բելառուս։ Այս մասին իր հեռուստաուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակել ծառայությունը՝ պայմանագիր կնքելով պաշտպանության նախարարության կամ այլ ուժային մարմինների հետ, կամ վերադառնալ ձեր հարազատների ու մտերիմների մոտ։ Ով ուզում է, կարող է գնալ Բելառուս. իմ տված խոստումը կկատարվի։ Կրկնում եմ՝ ընտրությունը ձեզնից յուրաքանչյուրն է, բայց վստահ եմ, որ դա կլինի Ռուսաստանի զինվորների ընտրությունը, որոնք գիտակցել են իրենց ճակատագրական սխալը», – ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել էր «Վագների» հիմնադիր, ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Պրիգոժինը մեղադրվում է զինված ապստամբություն կազմակերպելու փորձի մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել ուղերձով՝ խոստանալով «անխուսափելի պատիժ մեջքից հարվածողներին»։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի։