Պուտինը ներեց Պրիգոժինին, որը գրոհեց Մոսկվան, գրավեց քաղաքներ, վերացրեց մարդկանց․ ՌԴ-ի իշխանությունը ճաքեր է տալիս․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

ՌԴ-ին հատուկ են ռազմական հեղաշրջման փորձերը։ 1991-ի օգոստոսին հեղաշրջման փորձ կատարեցին կումունիստ առաջնորդները՝ տապալելու խորհրդային կառավարությունը և կանխելու Խորհրդային միության փլուզումը: Հեղաշրջումը գլխավորել էին Արտակարգ դրության պետական կոմիտեի (Гкчп) անդամները։ Օգոստոսի 19-ին Гкчп-ն ձերբակալել էր Գորբաչովին, երբ նա արձակուրդում էր Ղրիմում: Հեղաշրջման կազմակերպիչները նպատակ ունեին փոխարինել Գորբաչովին իրենց նախընտրած թեկնածուով, սակայն նրանց գործողությունները հանդիպեցին ռուս ժողովրդի համատարած հակազդեցությանը, որը դուրս եկավ փողոց՝ ի նշան բողոքի։ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հայտնվեց որպես հեղաշրջման դեմ պայքարող և հանրությանը դրա դեմ համախմբելու հիմնական դեմքը:

Հեղաշրջումը փլուզվեց երեք օր հետո՝ ժողովրդական դիմադրության, զինվորականների միջև տարաձայնությունների և հեղաշրջմանն աջակցելուց հիմնական հաստատությունների մերժման պատճառով: Պուտինը «Վագների» ղեկավար Պրիգոժինի ապստամբության թեմայով իր հատուկ ուղերձում հիշատակել էր 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղաշրջումը, որը հայտնի է Հոկտեմբերյան հեղափոխություն կամ բոլշևիկյան հեղափոխություն անունով։ Ստեղծվեց ԽՍՀՄ-ն։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խորհրդային Ռուսաստանը դուրս եկավ Առաջին աշխարհամարտից՝ զորքերը ներքաշելով բուն Ռուսաստան։ Պատերազմից դուրս գալը երկարատև հետևանքներ ունեցավ նաև Ռուսաստանի համար։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը շատ ռուսների կողմից դիտվում էր որպես նվաստացուցիչ և անարդար համաձայնություն, և դա նպաստեց երկրի փլուզմանը և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի բռնկմանը: Քաղաքացիական պատերազմն է՛լ ավելի ապակայունացրեց Ռուսաստանը և խոր ազդեցություն ունեցավ նրա քաղաքական, սոցիալական և տնտեսական լանդշաֆտի վրա հետագա տարիներին:

Factor TV-ի հարցազրույցում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանին հարց ուղղեցինք՝ ինչո՞վ կբացատրի ռազմական ապստամբության բարձրացումը ՌԴ-ի երկարամյա ղեկավար Վլադիմիր Պուտինի դեմ։ «Վագներ» խմբավորումը, 25 հազար զինվորականի ներգրավմամբ, զինված պայքար էր սկսել և շարժվում էր Մոսկվա, և միայն Լուկաշենկոյի միջնորդությամբ ձեռք բերվեց հրադադար։

«Տեսանք, որ Պրիգոժինն իր մասնավոր բանակով մտավ Ռուսաստան պետության տարածք, գրավեց քաղաքներ, սպանեց մարդկանց, խոցեց ռազմական տեխնիկա, և տանկերն ուղղեց Մոսկվա՝ Կիևի փոխարեն։ Պուտինը հայտարարեց քրեական գործի և դաժան պատժի մասին, բայց նույն Պուտինը ներեց։ Սա ցույց է տալիս, որ ՌԴ-ում անկայությունը վերածվում է հակաիշխանական պրոցեսի, իշխանության բուրգը ճաքեր է տալիս։ Կա տարաձայնություն պատերազմի ընթացքի վերաբերյալ։ Այս ապստամբությունը բացահայտեց նաև Պուտինի իշխանության թույլ լինելը։ Նա այլևս միանձնյա չէ որոշողը, կան նաև այլ ուժեր, որոնք ազդում են քաղաքական որոշումների վրա։ Բացառիկ բան է՝ առավոտյան մեղադրեցին դավաճանության համար, խիստ պատժի մասին հայտարարեցին, բայց հետո նրան ուղարկում են Բելառուս։ Պուտինի և Պրիգոժինի միջև հրադադարով Լուկաշենկոն պարտքը վերադարձրեց Կրեմլին։ Այսօր ռուսական պրոպագանդան մեծարում է Լուկաշենկոյին, անգամ արձանը դնելու մասին են մտածում։ Ես կասեի, որ Պրիգոժինի և Պուտինի միջև ռազմական բախումը հետաձգվել է․ դա աղետալի հետևանքներ կունենա ՌԴ-ի համար, Պուտինը կփորձի կազմալուծել «Վագներ» խմբավորումը»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան