Խնդրում եմ ամենախիստ ու կոշտ ձևով վերահսկել համատտիրություններին․ Կամո Արեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019-2022թթ համայնքային բյուջեի հաշվին ձեռք է բերվել և բազմաբնակարան շենքերում տեղադրվել է 1041 վերելակ։ 2023թ․ մարտի 15-ի ավագանու որոշմամբ՝ այդ 1041 վերելակները անհատույց սեփականության իրավունքով օտարվել են բաժնային սեփականատերին՝ բնակիչներին։ Ի դեմս համատիրությունների՝ կնքնվել է հանձնման ընդունման ակտ։ Այս մասին այսօր Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով վերելակների սպասարկումը կանոնակարգելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքներին։

«Վերելակների տեխնիկական շահագործման կանոնակարգերի հսկողությունը իրականացնում է ՆԳՆ Փրկարար ծառայության ՊՈԱԿ-ը։ Վերելակների ընթացիկ սպասարկումն իրականացնում են համատիրությունները։ Պարտադիր նորմերի նկատմամբ հսկողությունը վերապահվում է մեր վարչական շրջանների ղեկավարներին։ Խնդրում եմ ամենախիստ ու կոշտ ձևով վերահսկել համատտիրություններին»,- նշեց Երևանի քաղաքապետի խորհրդականը։

Արեյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի հունվարից մայիս վերելակների հետ կապված թեժ գծի ահազանգերի թիվը կազմել է 311, որից 176-ը կապված են եղել մինչև 2019թ․ տեղադրված վերելակների հետ, 135-ը՝ 2019-2023թթ տեղադրված վերելակների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։