Հարկերից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում
Հասարակություն
22.06.2023 | 17:46Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Երևան-Անթալիա չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 51-ամյա Համազասպ Բ.-ին, որը ապրիլի 21-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: