Հայտնաբերված գումարը հավաքագրվել և մտե՞լ է պետբյուջե. «Իրատես»

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

«Իրատես» թերթը գրում է.

«Ցանկացած փոքր կամ մեծ, ոչ նշանակալի կամ սկանդալային կոռուպցիոն բացահայտում ինքնանպատակ չի լինում։ Ըստ տրամաբանության, թաքստոցից լույս աշխարհ դուրս բերված փողերը մեկ ճանապարհ ունեն` պետբյուջե։ Մեկ ամսից ավելի, գրեթե ամեն օր, սկանդալային կոռուպցիոն բացահայտումներ են արվում։ Հետաքրքիր է` հայտնաբերված գումարներն արդեն հավաքագրվե՞լ են, թե՞ ոչ։

 «Այո, հավաքագրվել են»,- կառավարության նիստից հետո, պատասխանելով մեր հարցին, վստահեցրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, չնշելով, թե կոնկրետ որքան գումար է մուտքագրվել պետբյուջե։ Ի դեպ, վատ չէր լինի, եթե այս առնչությամբ մարդկանց հաշվետվություն ներկայացվեր, քանի որ դրանք, մի կողմից, հարկատուների` ժողովրդի միջոցներն են, մյուս կողմից էլ, այդ միջոցները թոշակների, նպաստների, այլ ծառայությունների տեսքով պետք է վերադառնան նույն հարկատուներին` ժողովրդին։

Բնականաբար, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գործում հիմնարար նշանակություն ունեն տնտեսական զարգացումները, և պատահական չէ, որ բարեփոխված սահմանադրությամբ երկրի վարչապետը նաև տնտեսական զարգացումների պատասխանատուն է։ Այս ամենը նկատի ունենալով` առաջին փոխվարչապետից փորձեցինք ճշտել` տնտեսական ի՞նչ զարգացումներ են նախանշվում։ «Տնտեսական զարգացումների հետագա քաղաքականությունն այժմ քննարկումների և մշակումների փուլում է»,- հավաստիացրեց Արարատ Միրզոյանը, վստահեցնելով, որ այն առաջիկայում կմանրամասնվի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: