Փաշինյանը ցուցմունք տվեց․ գիտի՝ մեղավոր է, շոու բեմադրեց՝ արդարացնելու իր աղետաբեր դիվանագիտությունը․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ

-Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում էր։ Խոսեց և իր վերլուծությունը սկսեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանից։ Եթե ամբողջացնենք նրա մեղադրանքների մի փաթեթը, հետևյալն է՝ ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ ձեր ժամանակաշրջանում, միջազգային հանրությունն իրականության մեջ, փաստաթղթերի մակարդակով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք։ Եթե Ռոբերտ Քոչարյանի շրջանի մասով բերում էր Ստամբուլի խարտիան, այնտեղ խոսք էր գնում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցի դիտարկումը տարածքային ամբողջականության ներսում, ապա ձեր շրջանից բերեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ, այո, Փաշինյանն ասում է՝ Տեր-Պետրոսյանը դիմակայեց ճնշումներին, գնաց և վետո դրեց այդ բանաձևի վրա, բայց ԵԱՀԿ մյուս երկրները նախագահողին լիազորեցին հայտարարություն անել, որով ասվում էր, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն՝ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովով այս լուծումն էր պատկերացնում՝ որքան էլ դուք վետո դրեցիք։ Խնդրեմ Ձեր մեկնաբանությունը, սա արդյո՞ք հաղթանակ էր այդ գագաթնաժողովում։

-Դե հիմա համաձայնեք, որ Ձեր հարցը բավականին շերտեր ուներ, հետևաբար՝ ենթադրում է համապատասխան պատասխան։ Բայց նախ՝ ես ուզում եմ մի գնահատական տալ։ Ես վաղուց ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական ու պետական գործիչ ավարտված է՝ այն պատճառով, որ սրանից հետո նա իր կյանքը նվիրելու է սեփական արդարացմանը։ Այսինքն՝ նա շատ լավ գիտի, որ հենց իր դիվանագիտության ձախողման պատճառով Հայաստանի գլխին եկավ այս աղետաբեր պատերազմը, որ ինքը գլխավոր մեղավորն է, և հենց այն պատճառով, որ ինքը մերժեց բանակցությունները, լրիվ տարավ սխալ ճանապարհով, առճակատման ճանապարհով, և դա բերեց պատերազմի ու այդ բոլոր կորուստներին։ Եվ ինքը հիմա զբաղված է ինքնարդարացման գործով։ Այն, որ ինքը գնում է ԱԺ քննիչ հանձնաժողովում ցուցմունք տալու և գլխավոր շեշտը դնում է դիվանագիտական, բանակցային պրոցեսի վրա, նշանակում է, որ այս մարդը ենթագիտակցաբար հասկանում է, որ ինքն է մեղավորն ու պատասխանատուն այս ամեն ինչի համար։ Այդ ամբողջ շոուն, որ բեմադրվեց այնտեղ, որովհետև դա շոու էր, դա իրականում գործ չէր՝ հայտնաբերելու իրական հանգամանքները, դա շոու էր, որի միակ նպատակը Փաշինյանի արդարացումն էր իր աղետաբեր դիվանագիտության համար։

Ինքը, ըստ էության, ինչ է ասում․․․ քանի որ ինքը հայտնվել է մի փակուղու մեջ Հայաստանի հետ միասին, որում ստիպված է համարում իրեն ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փոխարենը դա և փորձի համոզել, մենք էլ կտեսնենք՝ մեր հասարակությունը կտեսնի, դա համոզիչ է, թե՝ ոչ, նա դիմում է ստախոսության։ Նա, ըստ էության, ասում է, որ այդ հարցը կանխորոշված էր նման ելքով, հետևաբար, ես ուրիշ բան չեմ անում, քան այն, ինչ աշխարհն ու Հայաստանը վաղուց արդեն արել էին՝ մինչև Նիկոլ Փաշինյանը։

-Նրա ձևակերպումն այն է, որ այո՛, չեն ասում՝ գնացեք այսպես լուծեք, բայց գլոբալ ԵԱՀԿ պետությունների մոտեցումը արտահայտում է նախագահողը, որը նշում է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը նրան կտա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Այսինքն, ըստ նրա տրամաբանության, սրանով կանխորոշվել են հետագա լուծումները։

-Նախ՝ եկեք մի հետաքրքիր բացահայտում անեմ։ Ես հիմա մի պնդում եմ անում, որը կարող է շատ դժվար ընկալվի, բայց դա փաստ է․ տեսեք՝ եթե ընդունվեր այդ Լիսաբոնի բանաձևը, ՀՀ-ն վետո չդներ, և իրականացվեր, դա կլիներ, համեմատած նրա հետ, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի համար երանելի իրողություն, որովհետև այդ ձևակերպման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղին պետք է շնորհվեր աշխարհում ինքնակառավարման ամենաբարձր ստատուսը։ Այդպես էլ գրված է։

-Օսկանյանն ասում էր այդ թեմայով՝ դե ֆակտո անկախություն, դե յուրե՝ Ադրբեջանի կազմում․․․  

-Դա Օսկանյանի բանաձևը չէ, ընդհանրապես մեր դիվանագիտության բանաձևն էր։ Բայց մենք տեսանք շանս՝ ավելիին հասնելու։ Այսինքն՝ դա շատ լավ էր, դա կարելի էր ընդունել, բայց մենք տեսանք ավելիին հասնելու շանս և իրագործեցինք դա։ Դրա համար Տեր-Պետրոսյանը դրեց վետո, այդ տարբերակը, ըստ էության, չանցավ։ Այստեղ Փաշինյանը չի հասկանում մի բան՝ 53 պետություն ինչ ասես՝ կարող են հայտարարել, բայց իրավական առումով այդ հայտարարությունը ոչ մի իրավական ուժ չուներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան