Հետապնդման ու սեռական ոտնձգության գործով վճիռը կհրապարակվի վաղը

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

«Ես չեմ հասկանում՝ ինձ ինչի՞ մեջ են մեղադրում, հանցանքս ո՞րն է»,- որպես վերջին խոսք այսքանը կարողացավ ասել 49-ամյա Վ․Հ․-ն, ով մեղադրվում է 50-ամյա կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում ավարտվեց գործի դատաքննությունը, որը Factor.am-ը լուսաբանում է դեռ անցած տարվա սեպտեմբերից։

Ըստ մեղադրանքի՝ տղամարդը գրեթե 8 տարի շարունակ ամուսնության նպատակով հետաքրքրված լինելով Ն․Դ․-ով, անընդհատ նրանից մերժում ստանալով, վրդովված, վերջինիս հոգեկան ուժող տառապանք պատճառելու դիտավորությամբ, կատարել է հոգետրավմատիկ գործողություններ, այն է՝ մշտապես հետապնդել է նրան, գնացել աշխատանքի վայր տեղում անհանգստացրել կնոջը, իմանալով նաև նրա բնակության հասցեն, բազմիցս գնացել է այնտեղ, տան պատուհանից գաղտնի հետևել Ն․Դ․-ին՝ յուրաքանչյուր անգամ պատճառելով անհանգստություն:

Տղամարդու գործողությունները կնոջը պատճառել են հոգեկան ուժեղ տառապանք, ինչը դրսևորվել է սպառվածության, անելանելիության, տխրության սարսափի, հուսահատության, խուճապի անօգնական վախի, տագնապի վտանգի մեղքի և կյանքի վտանգվածության գերակայությամբ:

Հերթական հետապնդման գործողություններից մեկի ընթացքում տղամարդը բռնի գրկել է կնոջը, փորձել համբուրել։ Կինը ստիպված է եղել արցունքաբեր գազ ու քար պահել իր մոտ, որպեսզի պաշտպանվի իրեն հետապնդողից։ «Քարը պահում էի ձեռքս փողոցում, որ ինձ մոտ չգա։ Գազը չեմ կարողացել գործածել, որովհետև երբ հանում էի, խփում-գցում էր»,- դատարանում պատմել է տուժողը։

Սույն գործով դատավճիռը վաղն է հրապարակվելու։ Հիշեցնենք, որ ՀՀ նախորդ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար նախատեսված է մինչև 3 տարի ազատազրկում։ Մեղադրող դատախազը դատարանին միջնորդել է Վ․Հ․-ին մեղավոր ճանաչել և դատապարտել մեկ տարի ազատազրկման, տուժող կողմը միացել է դատախազի միջնորդությանը, իսկ պաշտպանական կողմը կարծում է, որ մեղադրյալը պետք է արդարացվի։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեծ, որ դատավորները պետք է գիտակցեն, որ բռնության գործերով ցանկացած արդարացնող վճիռ խթանում է բռնության նոր դեպքերի արձանագրմանը, շարունակականությանը․ «Առանց այդ էլ դեպքերը շատ դվժարությամբ են բացահայտվում ու այն քիչ գործերով, որոնք ի վերջո հասնում են դատարան մեծ ջանքերի արդյունքում, ունենում ենք կամ արդարացնող դատավճիռներ, կամ պայմանական դատավճիռներ կամ մեղմագույն պատիժներ։ Սա ազդակ է մարդկանց, որ սեռական բռնությունը մեր երկրում չի դատապարտվում ըստ արժանվույն»,- ասում է Աղաբեկյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ սեռական բռնությունը Հայաստանում շատ լուրջ հիմնախնդիր է, եթե ժամանակին բռնության զոհերը չէին կարող խոսել այդ մասին, ապա հիմա անգամ մամուլով ենք հանդիպում նորանոր դեպքերի մասին տեղեկատվության։ «Սակայն սեռական բռնության ենթարկված անձը շատ դժվար գործընթացի մեջ է հայտնվում, երբ որոշում է բարձրաձայնել այդ մասին, նախաքննության փուլում երկրորդային զոհականացման դեպքեր են արձանագրվում, անընդհատ մեղքը զոհին վերագրող մասնագետների է հանդիպում, շատ գործեր այդպես էլ չեն հասնում դատարան կամ սխալ որակումներով են հասնում։ Շատ են ոչ մեղադրական վճիռները, դատավորների կողմից կողմնապահությունը, զոհի նկատմամբ մեղադրական տրամադրվածությունը»,- ասում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավարը։

Ի դեպ, Factor.am-ը սույն գործով դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից տուժողի նկատմամբ ոչ զգայուն վերաբերմունք էր արձանագրել դեռևս դատաքննության մեկնարկին։ Դատարանում ցուցմունք տալու առաջին րոպեներին տուժողը հուզվում էր, դժվարությամբ էր խոսում։ Կինն ասաց, որ արդեն հոգնել է այս պատմությունից, դատավոր Սուսաննա Գզոգյանն այսպես արձագանքեց․ «Հոգնել եք, հաղորդում չտայիք»։ Ապա պարզաբանեց, որ եթե տուժողը չպատմի, թե ինչ է տեղի ունեցել, ինքը չի կարողանա գործը քննել։

«Սեռական բռնության դեպքերը կնվազեն, երբ որ հստակ վերաբերմունք լինի պետությունում, որ սեռական բռնությունը ոչ մի դեպքում չի հանդուրժվելու և պատժվելու է։ Գուցե դատավորներից յուրաքանչյուրը չի ընկալում իր անհատական պատասխանատվությունը, սակայն յուրաքանչյուր վճիռ էական է այս փոքրաքանակ գործերի շարքում»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը։

Իսկ տուժող Ն․Դ․-ն Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը գնալու է մինչև վերջ՝ այդպիսով օրինակ ծառայելով նաև մյուս կանանց համար․ «Ես գիտեմ, որ էլի կան ինձ պես կանայք, որոնց հետապնդում են, սակայն շատերը չեն դիմում ոստիկանություն։ Ես և մյուս կանայք պետք է պայքարենք, որպեսզի պետությունը, ի վերջո, մեզ պաշտպանի»։

Ն․Դ․-ն նաև նշել է, որ ինքը մտավախություն ունի, որ հետապնդումները կշարունակվեն, քանի որ մեղադրյալը պարբերաբար հայտնվում է իր տեսադաշտում, սակայն դեռևս չի մոտենում իրեն։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի