Ոստիկանները հրազեն են կիրառել և առաջին օգնություն չեն ցուցաբերել․ ՄԻԵԴ վճռով ՀՀ-ն 39 հազար եվրո կփոխհատուցի Արման Ենգիբարյանի հարազատներին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ՀՀ-ի դեմ, այս անգամ բավարարելով «Սիմոնյանը և Ենգիբարյանն ընդդեմ Հայաստանի» հայցը։ Ստրասբուրգյան դատարանն արձանագրել է, որ 12 տարի առաջ խախտվել է ոստիկանների կողմից սպանված Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը, իսկ ներպետական ատյաններում գործի քննության ընթացքում տեղի են ունեցել ընթացակարգային և առարկայական կողմերի խախտումներ:

2011 թվականի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:

Մինչև շտապօգնության գալը որևէ մեկը չի փորձել Արման Ենգիբարյանին առաջին օգնություն ցուցաբերել և նրա մարմինը արնահոսելով մնացել է հատակին ընկած այնքան ժամանակ, մինչև շտապօգնության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և Ենգիբարյանին անգիտակից վիճակում տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով, վիրահատություն սկսելուց քիչ անց մահացել է:

2011 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, սակայն գործի վարույթը կարճվել է. քննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողի գործողությունները օրինական են եղել։ Նույն թվականի սեպտեմբերի 30-ին սպանվածի հոր՝ Սերգեյ Ենգիբարյանի ներկայացուցիչ փաստաբան` Էդմոն Մարուքյանի կողմից բողոք է ներկայացվել դատարան` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Գևորգյանի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ:

Ըստ սպանվածի հոր՝ իր որդուն ոստիկանները սպանել են, իսկ գործողություններն էլ օրինաչափ չեն եղել: Արմանի երկու երեխաներն էլ մնացել են առանց հայրական խնամքի:

2011 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել` բողոքը մերժել: Օրեր անց դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել է: Այս անգամ այն բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, որը բողոքը վերադարձնելու մասին որոշում է կայացրել: Եռաստիճան դատական համակարգը սպառելուց հետո տուժող կողմը դիմել է ՄԻԵԴ։

Մի շարք խախտումներ ներկայացնելուց բացի, տուժող կողմը մատնանշել է նաև նախաքննության մարմնի կողմից թույլ տրված խախտումները։ Մասնավորապես, ոստիկանները հարցաքննվել են դեպքից մեկ օր անց և այդ ընթացքում ոչինչ չի ձեռնարկվել նրանց միմյանցից մեկուսի պահելու համար.

«Նշված հանգամանքն ապացուցվում է նրանով որ ոստիկանները գրեթե իրարից չտարբերվող ցուցմունք են տվել, ինչը վկայում է այն մասին, որ ոստիկանները գաղտնի համաձայնության են եկել միմյանց հետ։ Միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախաքննության պատշաճության էական թերություն»,- նշված է եղել ՄԻԵԴ դիմումում։

Դիմում ներկայացնելուց 11 տարի անց ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը՝ երաշխավորված Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով և պարտավորեցրել է Հայաստանին Ենգիբարյանի ընտանիքին վճարել 39.000 եվրո փոխհատուցում։

Ռոզա Վարդանյան