Իմ բողոքը Փաշինյանին չեմ ուղղում միայն․ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի արարքը հանդուրժեց հասարակությունը․ Վարդգես Գասպարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ

-Դուք նախկին իշխանությունների օրոք առկա բարքերի դեմ ընդվզող, պայքարող ակտիվիստներից եք, միաժամանակ, հեղափոխության աջակիցը։ Այս հինգ տարիների ընթացքում ի՞նչ տեղի չունեցավ, որ շարունակում եք պայքարը նաև այսօր։ Այսինքն՝ Դուք էլի՞ ունեք բողոք։ Ինչի՞ց։

-Նախ՝ միշտ բողոքելու տեղ կա։ Երկրորդ՝ կարևոր է, որ գնահատական տրվի՝ ճիշտ, համապատասխան սանդղակով։ Ես համաձայն եմ Հայաստանի վերաբերյալ միջազգային ՀԿ-ների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների տարբեր կազմակերպությունների գնահատականների հետ։ Այդ գնահատականների համաձայն՝ շատ մեծ տարբերություն կա, թե որտեղ էր գտնվում Հայաստանը նախկինում և որտեղ է գտնվում այժմ։

-Նույն տեղում չէ։

–Իհարկե, շատ է փոխվել․ միջազգային գնահատականների համաձայն՝ մամուլի ազատության, մարդու իրավունքների առումով անհամեմատ բարվոք վիճակում ենք մենք հիմա։ Բայց ինձ մտահոգում է միտումը, որովհետև մենք մեկ անգամ՝ 1988-ին, 1990-ին ընդվզել ենք այդ կարգերի դեմ, ընդդեմ հոռի բարքերի, և հույս ունեինք, որ շատ ավելի լավ վիճակում պետք է հայտնվեինք, բայց տեսանք՝ մի քանի տարի հետո նորից նահանջ, կեղծված ընտրություններ և պարարտ հող բռնի իշխանափոխության համար։ Չեմ կարծում, թե իմ մտահոգությունն այսօր տեղին չէ։ Փորձում եմ լինել զգաստ, ցուցաբերել ակտիվություն, որպեսզի հետադարձ քայլ չանենք, նահանջ չունենանք։

-Նախկին բարքերին՝ ընտրակեղծիքներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերադառնալու վտանգ տեսնո՞ւմ եք, որտեղի՞ց է գալիս այդ մտավախությունը։

-Հանրահայտ բան է, որ իշխանությունն ընդհանրապես փչացվածության միտում ունի։ Իշխանությունն այդպիսի բնույթ ունի և միշտ կարիք ունի զսպող գործոնների։

-Դուք արդեն փչացման երևույթներ տեսնո՞ւմ եք։

-Այո՛։ Առաջին ազդանշանը կոռուպցիայի ինդեքսն էր, որ մենք նահանջ ապրեցինք։ Նաև մարդու իրավունքների բնագավառում կան այդպիսի երույթներ․ այս բնագավառում իրավիճակը քաղաքականացված է և քողարկված։ Նաև քաղհասարակությանն եմ քննադատում գործընկերային եղանակով։ Հասարակության հետ ևս անհամաձայնություն ունեմ, մեր հասարակությունը, ցավոք, անհանդուրժող չէ հանցավորության նկատմամբ։ Մեր հանրությունն ունի հատկանիշ, որ իր հարևանին, մերձավորին, ընկերոջը, բարեկամին է պաշտպանում, թեկուզ նա սխալ գործած լինի։ Ինձ ասում են՝ դու հայ չե՞ս։ Ես չեմ կարծում, թե հայ լինելը հանցավորությունը պարտակելու մեջ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան