Պուտինը Սյունիք գործուղեց իր մերձավորին՝ սրելու իրավիճակը․ հյուպատոսարանը կաշխատի ռուսամետ տարրերի հետ․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.03.2026 | 13:47
Քոչարյանը թող հանգստացնող միջոցառումներ իրականացնի. չի հանգստանում,ապօրինի գույքի փաթեթ կա. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:38
«Բոլորին դեմ եմ»-ը պաշտոնապես պետական գրանցում է ստացել
18.03.2026 | 13:30
Արեգ Վաթյան․ Այս տարվա գլխավոր նպատակը հստակ է
18.03.2026 | 13:25
Սահմանադրության տեքստն առանց Անկախության հռչակագրի է փոխանցվել ՔՊ-ին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:22
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 13:14
Բեյրութին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել
18.03.2026 | 13:07
ՍԴ դատավորների աշխատավարձը կավելանա՝ կախված ստաժից․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 12:59
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ Իրանի հրթիռային օբյեկտներին
18.03.2026 | 12:53
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:50
Արման Ծառուկյանը վերադարձել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակ
18.03.2026 | 12:34
Խաղային կայքով 3 ավտոմեքենա է շահել, ավելի քան 532 մլն դրամ պարտվել․ դատախազը՝ դատարանում Դիանա Գասպարյանի ամուսնու մեղադրանքի մասին
18.03.2026 | 12:25
Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել Իլյա 2-րդ պատրիարքի մահվան կապակցությամբ
18.03.2026 | 12:18
Ներդրումային խարդախություններից և կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների ակցիան՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:17
Մարոկկոն չեմպիոն է ճանաչվել Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում պարտվելուց 2 ամիս անց
18.03.2026 | 12:11
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էգդար Առաքելյանի հետ

-ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը ներկայացնել ԱԺի վավերացմանը։ Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ նման որոշում կայացվեց, և արդյո՞ք դրա ժամանակն էր։

-Հռոմի ստատուտը, իհարկե, կապվում է ՌԴ նախագահի դեմ Միջազգային քրեական դատարանի հարուցած գործի հետ, բայց պետք է հաշվի առնենք, որ Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացը ՀՀ-ն շատ ավելի վաղ էր նախաձեռնել, քան այդ գործի հարուցումը։ Մենք ունենք խնդիր Ադրբեջանի հետ, Ալիևի ռեժիմի հետ, ունենք փաստեր, որոնք Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործության ակնհայտ դրսևորումներ են, և դրանց գնահատականը պետք է տրվի և վճիռը կայանա Միջազգային դատարանում։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է վավերացնենք Հռոմի ստատուտը։ Այս հարթության մեջ պետք է հարցը դիտարկել։ Ովքեր դեմ են Հռոմի ստատուտին, կողմ են, որ Ալիևի ռեժիմը քրեաիրավական գնահատական չստանա միջազգային ատյանում։

-Ունե՞նք երաշխիք, որ իշխող քաղաքական ուժը դեմ չէ Հռոմի ստատուտի վավերացմանը։

-Համոզմունք ունեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ կքվեարկի։ Սա ևս յուրօրինակ լյուստրացիայի գործընթաց կլինի։ Ովքեր դեմ կքվեարկեն, դա ցուցիչ կլինի նրանց քաղաքական հայացքների վերաբերյալ։

-ՔՊ-ն ունի՞ լյուստրացիայի կարիք։

-Այսօր մեր շրջապատում այնպիսի թաքնված չեկիստների ենք հանդիպում, որ կարծում եմ՝ առաջին հայացքից բյուրեղյա թվացող կուսակցություններն էլ, այնուամենայնիվ, ունեն լյուստրացիայի կարիք։ Եվս մեկ անգամ փորձության ենթարկելը չի խանգարի։

-Երբ ՀՀ ՍԴ-ն ամիսներ առաջ Հռոմի ստատուտը ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող, Ռուսաստանից զգուշացում եղավ չափազանց բացասական հետևանքների մասին․ նրանք կվերհիշե՞ն այդ մասին։

-Եթե նրանք չհիշեն, Հայաստանում մարդիկ կան, որոնք իրենց կհիշեցնեն այդ մասին։ Մենք պետք է անհանգստանանք, եթե այդ ստատուտը չվավերացվի, իսկ թե ինչ կասի Ռուսաստանը, այդ ներքին վախերը պետք է հաղթահարել և բացատրել, որ սա ՀՀ-ին սպասարկող գործընթաց է և ՌԴ-ի դեմ ուղղված քայլ չէ։ Չեմ կարծում՝ որևէ մեկը մտածում է, թե ՀՀ-ում Վլադիմիր Պուտինին կձերբակալեն և կհանձնեն Հաագայի դատարան։ Սա պարզապես հերթական շահարկումն է ՌԴ-ի կողմից և ՀՀ-ում 5-րդ շարասյուն կոչվածի մատուցմամբ։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ի ցանկացած ինքնիշխան քայլ ՌԴ-ի կողմից սվիններով է ընդունվում։ Մենք ակնհայտ տեսնում ենք ադրբեջանական և ռուսական տեսակետների սինխրոնությունը։ Ըստ էության՝ ադրբեջանական կողմն էլ ունի ՀՀ-ի ներսում ջուր պղտորելու և Ալիևի՝ միջազգային դատարանում դատապարտումը թույլ չտալու խնդիր։ Բաքվից ռուսների միջոցով փորձում են Հայաստանի իշխանության վրա ճնշում գործադրել, որ տեղի չունենա դա։ Ռուսները հասկանում են, որ Հայաստանում Պուտինին երբեք չեն ձերբակալի, բայց նման քննադատություններն անում են, որպեսզի փրկեն իրենց դաշնակից Ալիևին։

-ՌԴ-ն շահագրգռվածությունի ունի՞, որ ՀՀ-ն չվավերացնի Հռոմի ստատուտը և Ադրբեջանի դեմ որոշակի նախաձեռնություններ չլինեն միջազգային դատարանում։ Կարո՞ղ է ՌԴ-ն ունենալ մտավախություն, որ միջազգային քրեական դատարանում իր մեղսակցության դեպքերը կբացահայտվեն, օրինակ՝ ինչպես եղավ, որ ռուս զինծառայողները դուրս եկան հայկական դիրքերից և դրանք տվեցին ադրբեջանցիներին 2022թ․ սեպտեմբերին և այլն։

-Համոզված եմ, որ այդ համատեղ մեղսակցությունը կա, և երբ երկու հանցագործներ հանցանք են կատարում, մեկը բռնվում է, շատ մեծ է հավանականությունը, որ այդ մեկն իր կաշին փրկելու համար մյուսին էլ կհանձնի՝ մեղմ պատիժ ստանալու որոշակի պայմանավորվածությամբ։ Քանի որ Արցախի դեմ պատերազմը և ՀՀ-ի դեմ սանձազերծված ռազմական գործողությունները եռակողմ՝ ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածության շրջանակներում են, հետևաբար, փրկելով Ալիևին՝ Ռուսաստանը փրկում է նաև իրեն՝ հետագայում այլ գլխացավանքների մեջ չընկնելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան