Օվերչուկը պարզաբանել է, թե որն է ճանապարհների ապաշրջափակման գլխավոր տարաձայնությունը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի  շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առկա խոչընդոտներին։ Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նորագույն պատմության ընթացքում «կապեր չեն եղել, պատերազմ է ընթացել, որը դադարեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ»։

«Սակայն մինչ օրս երկու երկրների սահմանին տեղի են ունենում զինված բախումեր ու մարդիկ են մահանում։ Իհարկե, նման իրավիճակում իմ գործընկերներին հեշտ չէ, նրանք զգում են իրենց պատմական պատասխանատվությունը այն որոշման համար, որը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ զարգացնել և շարունակում են աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ»,-ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով, որ աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո։

«Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը,որով կանցնեն մարդիկ ու բեռները, կսկսվի նորմալ կյանք և հին վերքերը աստիճանաբաև կմղվեն երկորդ պլան»,-ասել է Օվերչուկը՝ ընդգծելով, որ ամենամեծ խնդիրը վստահությունն է։

«Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպես են նրանք փոխազդելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին։ Այդ պատճառով կողմերը դադարներ են վերցնում, փորձագետներին ներգրավում, ցանկացած առաջարկ և որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ և ստուգված վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի այն երկրների միջև, որոնք, հուսանք, թևակոխում են հարաբերությունների նոր՝ խաղաղ, փուլ»։

Նա նշել է, որ փաստաթղթի նախագիծը ձևավորված է ու գրեթե ամբողջովին պատրաստ համաձայնեցված իրենց մակարդակով, սակայն դեռ կա գլխավոր հարցը, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ շփվելու սահմանը հատելիս։

Օվերչուկը նաև ասել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի ժամանակ պայմանավորվել են  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցերը քննարկել։

«Նա շատ մանրամասն անդրադարձավ եռակողմ խմբի հանդիպումից հետո մնացած բոլոր հարցերին։ Շատ բան հստակեցված է, և ինչ-որ բան դեռ մնում է և պահանջում է հետագա քննարկում ադրբեջանական կողմի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող հստակ պատասխանել, թե երբ կլինի ապաշրջափակումը։

«Երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ Հայաստանի համար երկաթուղու բացումն ունի առանցքային նշանակություն երկրի ապաշրջափակման տեսակետից։