Վարչապետն առաջարկում է փոխել ՀՀ օրհներգի վերջին տողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փոխել ՀՀ օրհներգի վերջին տողերը:  Փաշինյանը ներկայացրեց, թե իր պատկերացմամբ ինչ տողերով պետք է ավարտվի Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Վարչապետն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը, անդրադառնալով  օրհներգին, ասաց, որ տեքստի հետ կապված որևէ խնդիր չունի: «Բայց այն ավարտվում է զոհվելու տողով ու զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ մտածում եմ՝ իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով.

«Նայիր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան

Թող փողփողի թշնամու դեմ

Թող միշտ պանծա Հայաստան»:

Վարչապետը նշեց՝ վերջնական եզրակացություն չկա այդ մասով, այս ամենն ասում է «բարձրաձայն մտածելու» ժանրում:

Մանրամասները՝ տեսանյութում։