Առաջխաղացման փորձ է եղել. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

«Սա հերթական սադրանքն է Ադրբեջանի կողմից․․․ Ադրբեջանը շարունակում է ճնշումներ գործադրել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի վրա,- այս մասին լրագրողների հետ զրույցում ընդգծեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: – Հակարիի կամրջի հատվածում Ադրբեջանը շարունակում է խորացնել Արցախի շրջափակումը, որովհետև առաջ գալով` տվյալ հատվածում իրենք փորձում են ինքնուրույն սահմանազատում կամ սահմանագծում իրականացնել: Լավ է, որ հայկական կողմը կարողացել է կանխել, հետ շպրտել, բայց եթե, օրինակ, Տեղ գյուղի մյուս հատվածների նման լիներ, մենք դժվար իրավիճակում կհայտնվեինք»:

Օհանյանի խոսքով` ՀՀ զինված ուժերի, ԱԱԾ-ի խնդիրն է միշտ մարտունակ վիճակում լինել, միշտ կանխարգելել բոլոր միջադեպերն ու առաջընթացով մտածել հետագա բոլոր գործողությունների համար:

Պաշտպանության նախակին նախարարը կարծում է, որ եթե ադրբեջանցիները դրոշ են դրել ՀՀ տարածքում կամ սահմանին, դրանով ընդգծել են Ադրբեջանի սահմանը: Դա, Օհանյանի դիտարկմամբ, առաջխաղացման փորձ է:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ բանակցություններով ոչ մի պայմանավորվածության չեն գնալու և շարունակելու են ճնշումները ՀՀ-ի և Արցախի վրա։

«Արցախի ու Հայաստանի անվտանգությունը պետք է լինի մեր գերխընդիրը»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ միջազգային հանրության հետ աշխատանքն անհրաժեշտություն է, անհարժեշտ են անվտանգության ազգային և միջազգային երաշխիքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։