Մեր ոստիկանները պետք է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ունենան թմրամիջոց վաճառողին հայտնաբերելու համար. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.08.2026 | 17:01
Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ
14.08.2026 | 16:44
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ
14.08.2026 | 16:36
Թուրքիայում Էրդողանի նկարով պաստառը պոկած քաղաքացի է կալանավորվել
14.08.2026 | 16:30
Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել
14.08.2026 | 16:28
Հոլանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 վկայական է ստացել
14.08.2026 | 16:20
Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել
14.08.2026 | 16:13
Չեմ խնդրելու ձեզ ինձ ընտրել․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 16:10
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.08.2026 | 16:05
Արգենտինայի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
14.08.2026 | 15:58
Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել․ Politico
14.08.2026 | 15:50
ՌՊԼ-ն ու «Կրասնոդարն» արձագանքել են Էդուարդ Սպերցյանի հաջող նորամուտին Սաուդյան Արաբիայի առաջնությունում
14.08.2026 | 15:41
Մեր կարողությունների չափով սպասարկել ենք Ղարաբաղից տեղահանվածների քաղաքացիության դիմումները․ Արմեն Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 15:36
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի աղյուսակում
14.08.2026 | 15:32
ՌԴ ԱԳՆ-ն մերժել է Սև ծովում Ուկրաինայի հետ հրադադար հաստատելու առաջարկը
14.08.2026 | 15:24
Օթյակում անշլագ ա, լրագրողները ծեծկռտուքի են սպասում․ եկեք փակենք էս թեման․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք Հայաստանում ունենք լրջագույն խնդիր, ու այդ խնդիրը միայն Հայաստանում չէ. ամբողջ աշխարհում կա նման խնդիր՝ պայքար ապօրինի թմրաշրջանառության դեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ ցանկացած հանցագործության դեմ պայքարելու երկու սկզբունք կա․ «Առաջինը պատժի խստությունն է, տվյալ դեպքում թմրանյութերի պահելը, իրացնելը, առաքելը ենթադրում է պատասխանատվություն 7-10 տարի ժամկետով, ինչը բավականին խիստ պատիժ է: Այնուամենայնիվ, քաղաքացիները գնում են այդ քայլին և վաճառում, ներմուծում, առաքում են թմրանյութեր՝ դրանով վտանգելով մեր քաղաքացիների կյանքը:

Հաջորդ սկզբունքը պատժի անխուսափելիությունն է. հանցագործը, բացի պատժի խստությունից, պետք է իմանա, որ իր արած հանցագործության համար պատիժը լինելու է անխուսափելի»,- նշեց նա:

Անդրադառնալով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած՝ թմրանյութ հայտնաբերած ոստիկանին դրամական պարգև տալու վերաբերյալ իր առաջարկին, Հայկ Սարգսյանը նշեց․ «Իմ առաջարկության իմաստը և նպատակն այն է, որ ենթադրյալ հանցագործները, որոնք վաճառում են թմրանյութ մեր քաղաքացիներին, իմանան, որ ոստիկանները մեծ պարգև են ստանալու իրենց հայտնաբերելու դեպքում, դրա համար ևս մեկ անգամ մտածեն թմրանյութեր վաճառելուց առաջ, ինչպես նաև մեր ոստիկանները ոգևորվեն, նաև ունենան լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք կօգտագործեն թմրանյութ վաճառողներին հայտնաբերելու համար»։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջարկել էր թմրանյութ հայտնաբերած ոստիկանին տալ դրամական պարգև՝ 500 հազար դրամի չափով։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում թմրանյութը վաճառվում է Տելեգրամով և այլ հարթակներով, ինչի դեմ պայքարելը շատ բարդ է:
«Ես չեմ ուզում այնպես ստացվի, որ թերագնահատում եմ ոստիկանության աշխատանքը: Այո, մեր ոստիկանապետը, ՆԳ նախարարը, ոստիկանության աշխատակիցները մեծ ջանքեր են ներդնում այս հանցագործության դեմն առնելու համար:

Գիտեք՝ ստեղծվել է թմրանյութերի դեմ պայքարի նոր բաժին, որն առաջիկայում կարող է դառնալ վարչություն, բայց պայքարի մեթոդները, ձևերը և գործիքակազմը պետք է փոխել. այս քանակի բացահայտումները նպաստում են, բայց չեն կանխարգելում, շարունակաբար աճում է թմրանյութերի շրջանառությունը»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։