Եթե այդ մարդը գլխավոր դատախազությանն է հրահանգներ տալիս, գալու է ժամանակը, երբ ես եմ հրահանգներ տալու. Աղվան Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Այդ մարդիկ պետք է լինեն պատրաստ, վճռական անձնազոհությամբ մինչև վերջ գնալու, որպեսզի այս չարիքից երկիրն ազատենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով քաղաքական մահապարտների մասին իր հայտարարություններին։

«Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ և՛ քաղաքական գործիչներ, և՛ գործարարներ, և՛ հոգևորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնագետներ»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ այդ մարդկանց առաքելությունը պիտի լինի ազատել հայ ժողովրդին այս իշխանությունից, և այդ մարդկանց հիմնական մասը պետք է լինի վաղվա իշխանությունը, որոնք կփորձեն այս ավերակներից երկիրը դուրս բերել:

«Պիտի մենք կարողանանք պարտադրելով ձևավորել հայկական միևնույն արժեքներով պետական ազգային մտածողության առաջնորդվողների էլիտա․․․

Այդ մարդկանց խնդիրը, ոչ թե մեռնելու գնալն է, այլ այդ մարդիկ պիտի գնան փրկելու և փրկվելու, նպատակը մեռնելը չէ, նպատակը փրկելն ու փրկվելն է»,- ընդգծեց Վարդանյանը՝ հավելելով, որ այդպիսի մարդկանց ավելի քան 200 հոգանոց ցուցակ ունի արդեն, այդ մարդիկ տարբեր ոլորտներից են։

Անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում նշել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի` 100 քաղաքական մահապարտների վերաբերյալ հայտարարության հարցով պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, Վարդանյանը նշեց․ «Քանի որ հանձնարարությունը եղել է Գլխավոր դատախազությանը, ինչ-որ կուզեն, կանեն, ԱՍտված իրենց հետ, բայց ինչո՞ւ ոչ ԱԱԾ-ին հանձնարարական, ինչո՞ւ ոչ Ադրբեջանի, Թուրքիայի Գլխավոր դատախաություններին, ինչո՞ւ ոչ նրանց անվտանգության մարմիններին, որովհետև եթե այս իշխանության առաջին պաշտպանները Էրդողանն ու Ալիևն են, կարող են նաև նրանց դատախազություններին դիմել՝ զբաղվելու իմ հարցով»։

Մանրամասները՝ տեսանյութում։