Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ավերման հետևանքով առաջացած ջրհեղեղն Ուկրաինայում առնվազն 13 մարդու կյանք է խլել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայում Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի ավերման հետևանքով առաջացած ջրհեղեղից առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 13-ն անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ 4 մարդ մահացել է Խերսոնի շրջանում, ևս 1-ը՝ Նիկոլաևում։

«Խերսոնի մարզում փաստացի հեղեղվել է 48 բնակավայր, որից 34-ը (3,625 տուն)՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, 14-ը՝ ժամանակավոր օկուպացված տարածքում»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։

Խերսոնի շրջանի օկուպացիոն իշխանությունների ղեկավար Վլադիմիր Սալդոն իր հերթին հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել։

Նա պնդում է, որ ռուսական իշխանությունները ջրհեղեղի գոտիներից տարհանել են ավելի քան 5,8 հազար մարդու։ Միևնույն ժամանակ, ռուսական զորքերի կողմից գրավված Դնեպրի ձախ ափին մարդիկ դժգոհում են, որ պետությունից օգնություն չկա, և զինվորականները, իբր, նույնիսկ միջամտել են կամավորների աշխատանքին։

Հիշեցնենք, որ Կախովկա ՀԷԿ-ում, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, հունիսի 6-ի առավոտյան պայթյունից հետո ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում, ինչի հետևանքով բազմաթիվ բնակավայրեր հեղեղվել են։ Կիևը հայտարարել է, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է՝ փոխարենը տեղի ունեցածի համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հունիսի 8-ի երեկոյան ջրհեղեղի գոտու տարածքներից տարհանվել է 2,339 մարդ, այդ թվում՝ 120 երեխա։

Էմմա Չոբանյան