ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները վատթարանում են. քննարկում են վերլուծաբանները

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները ոչ թե զարգանում, այլ վատթարանում են, անդրադառնալով Վրաստանի կառավարության ծրագրի առաջընթացի մասին տարեկան զեկույցին՝ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Ըստ Զաքարեիշվիլիի՝ ցավալի է, որ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության զարգացման մասին խոսում է վրացական կողմը, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն: Նրա խոսքով, եթե նման գնահատական տար ՆԱՏՕ-ն, ապա ավելի հավատարժան կլիներ, սակայն ՆԱՏՕ-ի ամենաբարձր մակարդակներում անգամ նշվում է, որ Վրաստանը հեռանում է եվրատլանտյան նկրտումներից:

Կոնֆլիկտաբանն ընդգծել է՝ ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում Վրաստանից դժգոհ են, քանի որ նկատում են՝ բացի խոսքերից, գործուն քայլեր չկան:

«Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսն անգամ վերջերս հայտարարել էր, որ Վրաստանը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Եթե սրա մասին խոսում է նաև Հոջեսը, ապա նշանակում է, որ կառավարական մակարդակով ոչինչ չի արվում ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ»,- ասել է Զաքարեիշվիլին:

Կոնֆլիկտաբանը կարծում է, որ այս ամենից ելնելով` կարելի է փաստել, որ Վրաստանի կառավարության զեկույցը սուտ է և կեղծ:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասել է՝ իշխանություններն իսկապես դեմ չեն ՆԱՏՕ-ին անդամակցելուն, սակայն անդամակցության համար կատարված քայլերը համարժեք չեն այդ ցանկությանը:

«Պետք է հասկանան, որ Արևմուտքը մեզ հնարավորություն է տվել, հետևաբար՝ պետք չէ «ղեկը» պտտել Ռուսաստանի ուղղությամբ: Այս երկուսը միասին անհամատեղելի են»,- նշել է Վասաձեն:

Ի դեպ, Վրաստանի կառավարության ծրագրի առաջընթացի մասին տարեկան զեկույցում, որն ընդգրկում է 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը, նշվում է, որ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը դինամիկ էր զարգանում:

Ըստ զեկույցի՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը հեշտացնելու նպատակով Թբիլիսիում, Բրյուսելում և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մայրաքաղաքներում խորհրդակցություններ և բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել:

Տեղակատվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում արդյունավետ աշխատանք է իրականացվել։ Նույն ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի 8 նիստ։