Կիևը և ՄԱԿ-ը պայմանավորվել են Կախովկա ՀԷԿ-ի ավերումից հետո օկուպացված տարածքներից տարհանել տուժաներին․ Ուկրաինայի ԱԳՆ

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Դենիզ Բրաունի հետ պայմանավորվել է ավելացնել ջրհեղեղից տուժածներին օգնությունը, որն առաջացել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի ԱԳՆ-ի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ ՄԱԿ-ն անհապաղ խմբեր կձևավորի Զապորոժիեում և Խերսոնում՝ օգնություն ցուցաբերելու և մարդկանց տարհանելու Դնեպրի ձախ ափի օկուպացված տարածքներից։

«Կողմերը պայմանավորվել են, որ ՄԱԿ-ի հիշյալ ստորաբաժանումները մեր տարածքներից կմեկնեն ժամանակավորապես օկուպացված տարածքների տուժած շրջաններ, երբ Ռուսաստանը մուտքի և անվտանգության երաշխիքներ տրամադրի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ-ն ՄԱԿ-ի հետ համագործակցության մասով տեղեկություն չի հայտնել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին խստորեն քննադատել էր ՄԱԿ-ին և Կարմիր խաչին՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերմանը ժամանակին չարձագանքելու համար, որը հանգեցրել է տարածաշրջանում հումանիտար աղետի։

Հիշեցնենք, որ Կախովկա ՀԷԿ-ում, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, հունիսի 6-ի առավոտյան պայթյունից հետո անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։ Ջուրը հեղեղել է բազմաթիվ բնակավայրեր։ Կիևը հայտարարել է, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է՝ փոխարենը տեղի ունեցածի համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Էմմա Չոբանյան