Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ՝ երկու հայ զինծառայողների առևանգման փաստով

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Ադրբեջանը ավելի քան 10 օր առաջ առևանգված երկու հայ զինծառայողների մասին տեղեկություն է տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Ստրասբուրգի դատարանը տեղեկատվությունն արդեն փոխանցել է հայկական կողմին։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ»,- հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմն այս պահին ուսումնասիրում է գերեվարված երկու հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փաստաթղթերը։ ՄԻԵԴ-ը հայկական կողմին մինչև հունիսի 16-ը ժամանակ է տվել դիրքորոշումներ ներկայացնելու համար․ միայն դրանից հետո Եվրոպական դատարանը կարող է որոշել՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառե՞լ, թե՞ ոչ։

«Մինչև մենք կդիմեինք ՄԻԵԴ, Ադրբեջանն արդեն իսկ հաստատել էր, որ տղաներն իրենց մոտ են ու քրեական գործեր են հարուցվել։ Բժշկական փաստաթղթեր են ներկայացրել, պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել, լուսանկարներ են տրամադրել․ հիմա պիտի ուսումնասիրենք, հասկանանք՝ ինչն է տղաների իրավունքներին դեմ ու հայտնենք մեր դիրքորոշումը։ Բավականին բացթողումներ կան»,- ասաց մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների՝ Հարություն Հովագիմյանի ու Կարեն Ղազարյանի առևանգման փաստով Հայաստանը շուրջ մեկ շաբաթ առաջ էր հրատապ տարբերակով դիմել Ստրասբուրգի դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Դատարանը հետաձգել էր որոշման կայացումը՝ միևնույն ժամանակ տեղեկատվություն պահանջելով Ադրբեջանից։ Ադրբեջանն առևանգված հայ ռազմագերիներին դիվերսանտներ է անվանում։ Հայաստանի ռազմական գերատեսչությունից ասում են՝ զինծառայողները դիվերսիոն նպատակ չէին կարող ունենալ․ նրանցից մեկին ամրակցված զենքը մեքենայում է եղել, իսկ մեքենան՝ մարտական դիրք տանող ճանապարհին, ընդ որում՝ շարժիչը գործարկված վիճակում։

Արփի Հակոբյան