Հայ-իտալական գիտական համագործակցության շրջանակներում ուսումնասիրվում է կուրկումինով հագեցած նանոմասնիկների հակաքաղցկեղային հատկությունը

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի հունիսի 7-ին կենսատեխնոլոգիայի ոլորտում հայտնի գիտնական՝ Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի Կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի ինստիտուտից դոկտոր Ջիովանի Ռովիելոն, ՀՀ ԳԱԱ-ում հանդես եկավ զեկուցմամբ։ Նրա զեկույցի թեման էր «Նուկլեոամինաթթուների վրա հիմնված նոր առաքման համակարգեր, հակաքաղցկեղային դեղամիջոցի ինկապսուլյացիայի համար. կուրկումին բնական նյութի օգտագործումը» (“New delivery systems based on nucleoamino acids for anticancer drug encapsulation: applications with the natural product curcumin”)․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Դոկտոր Ջիովանի Ռովիելոն ներկայացրեց Երևանի պետական համալասարանի Ֆարմացիայի ինստիտուտի գիտական խմբի հետ կատարվող աշխատանքները։ Գիտական խումբը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրում են կուրկումին բնական նյութի հակաքաղցկեղային ազդեցությունը։ Քանի որ կուրկումինն արագ քայքայվում է օրգանիզմում, իրականացնում են կուրկումինի տեղափոխում կապակցված, ինքնահավաքվող նանոմասնիկների մեջ՝ դրանով պաշտպանելով կուրկումինը։ Ներկայում իրականացնում են հետազոտություն՝ քաղցկեղային բջջի մեջ կուրկումինով նանոմասնիկների տեղափոխման և դրանց՝ քաղցկեղային բջիջների վրա ազդեցության պարզման վերաբերյալ։

Ջիովանի Ռովիելոն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Սինթետիկ ալֆա-ամինոթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերը հակաքաղցկեղային ռազմավարության մշակման համար» թեմայով հայ-իտալական համատեղ հետազոտությունների աջակցության դրամաշնորհի իտալական խմբի գիտական ղեկավարն է։ Դրամաշնորհի շրջանակներում ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում դոկտոր Ջիովանի Ռովիելոյի հետ համագործակցությամբ սինթեզվում են սինթետիկ արոմատիկ ամինոթթուներ, որոնք պետք է հեշտացնեն կուրկումինով նանոմասնիկների տեղափոխումը քաղցկեղային բջիջներ։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհակալություն հայտնեց Ջիովանի Ռովիելոյին հետաքրքիր զեկույցի համար և հանձնեց նրան ՀՀ ԳԱԱ սերտիֆիկատ համագործակցության համար։