ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 12:46
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
04.05.2024 | 11:29
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
04.05.2024 | 10:55
Տեղատարափ անձրևի հետևանքով ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ՝ Երևանի 5 վարչական շրջաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:49
Իր տան բակում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 68-ամյա քաղաքացու մարմինը
04.05.2024 | 10:37
Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ հեղեղվել են մոտակա տները և փողոցները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:23
Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը
04.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։

«Կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է»,- ասել էր նա։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Զախարովան ասել է․ «Նախ՝ կցանկանայինք, որ ձեր կողմից նշված Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը որոշի՝ կա՛մ նորմալ երկխոսություն վարի, որը պետք է լինի և մեր փորձը, որն ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նմանատիպ հայտարարություններով շարունակի։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել է Զախարովան։

Խոսելով տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի մասին՝ նա նշել է, որ դրանով զբաղվում է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափկմանը, ապա այն մշակվում է Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետների  կողմից։ Դրա համար ճիշտ չեմ համարում արձագանքել նման մեկնաբանություններին։ Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասության ներքո է, նրանց, որոնք նշանակվել են երեք երկրների ղեկավարության կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան